Հա

Հասարակական

23/10/2019 - 08:30

ԻՒՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելէեւի անւան միջազգային մրցանակ է հիմնել

ԻՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել է Դ. Ի. Մենդելէեւի անւան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումների համար: Այդ մասին յայտնել է Քիմիական էլեմենտների պարբերական աղիւսակի Միջազգային տարւայ կազմկոմիտէի մամուլի ծառայութիւնը:

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել է Դ. Ի. Մենդելէեւի անւան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումների համար: Այդ մասին յայտնել է Քիմիական էլեմենտների պարբերական աղիւսակի Միջազգային տարւայ կազմկոմիտէի մամուլի ծառայութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«2019 թւականի հոկտեմբերի 21-ին Փարիզում ԻՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 207-րդ նստաշրջանում, որոշում է ընդունւել Դ. Ի. Մենդելէեւի անւան ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումների համար»,- ասւած է հաղորդագրութեան մէջ: Մրցանակի չափը կը կազմի 500 հազար դոլար, այն ամէն տարի կը յանձնւի երկու առանձին դափնեկիրների՝ իւրաքանչիւրին 250 հազարական դոլարի չափով: Նշւում է, որ մրցանակը կը շնորհւի «բեկումնային յայտնագործութիւնների, բացառիկ ինովացիաների եւ հիմնարար այն գիտութիւնների զարգացմանն ակտիւօրէն աջակցելու համար, որոնք որպէս խթանիչ գործօն են օգտագործւում կամ կարող են ապագայում օգտագործւել սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ հասարակութեան զարգացման համար»:

Մենդելէեւի անւան մրցանակը կը դառնայ միակ եւ ամենախոշոր մրցանակը հիմնարար գիտութիւնների բնագաւառում ի շահ կայուն զարգացման ԻՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ: Պլանաւորւում է, որ ժիւրիի կազմում տեղ կը գտնեն համաշխարհային գիտութեան նշանաւոր ներկայացուցիչները, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։