Հա

Հասարակական

24/10/2019 - 08:30

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնը:

«alikonline.ir» - Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնը: «Քաղաքային խորհրդին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միութիւնը»,- տեղեկացնում են դեսպանութիւնից:

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են շատ պետութիւններ. առաջինը պաշտօնապէս ընդունել է Ուրուգւայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտօնապէս դատապարտել եւ ճանաչել են որպէս ցեղասպանութիւն` ըստ միջազգային իրաւունքի, հետեւեալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շւէյցարիա, Շւեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտւա, Յունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեզուէլա, Չիլի, Բոլիւիա, Կանադա, Վատիկան, Աւստրիա, Լիւքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: Հայոց Ցեղասպանութիւնն ընդունել են այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են Եւրոպայի Խորհուրդը, Եւրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի յանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միութիւնը, Հարաւային Ամերիկայի խոշորագոյն կազմակերպութիւններից մէկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ե այլն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։