Հա

Հասարակական

24/10/2019 - 09:10

«ՄԱԿ-ն ուշադրութեան կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները». Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրւայ առթիւ

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը ուղերձ է յղել ՄԱԿ-ի օրւայ առթիւ, որը 1948 թ.-ից ի վեր նշւում է հոկտեմբերի 24-ին՝ նշանաւորելով 1945-ին ուժի մէջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրութեան տարեդարձը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը ուղերձ է յղել ՄԱԿ-ի օրւայ առթիւ, որը 1948 թ.-ից ի վեր նշւում է հոկտեմբերի 24-ին՝ նշանաւորելով 1945-ին ուժի մէջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրութեան տարեդարձը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակից։

Ուղերձում նշւած է. «ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպութեան՝ 74 տարի առաջ այս օրն ընդունւած Կանոնադրութեան կայուն գաղափարախօսութիւնը։

Գլոբալ փոթորկալից իրադարձութիւնների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրութիւնը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:

Ներկայիս գերարագ փոփոխութիւններին զուգընթաց ՄԱԿ-ն իր ուշադրութեան կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:

Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի եւ կլիմայի փոփոխութեան դէմ համարձակ գործողութիւնների համար։

Մենք խթանում ենք մարդու իրաւունքներն ու գենդերային հաւասարութիւնը եւ մերժում ենք ցանկացած տեսակի ատելութիւն:

Մենք հետամուտ ենք խաղաղութեան պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակութեան օգնութիւն զինւած հակամարտութեան մէջ յայտնւած միլիոնաւոր մարդկանց:

Ուժեղացնելով երկրներին տրւող աջակցութիւնը՝ Միաւորւած ազգերի կազմակերպութիւնն ինքնին դառնում է աւելի արձագանքող եւ աւելի հաշւետու։

Յաջորդ տարի լրանում է կազմակերպութեան 75-ամեակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:

Կոչ եմ անում ձեզ միանալ այս յանձնառութեանը:

Եկէ՛ք միասին բարելաւենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցութիւնը:

Շնորհակալութիւն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։