Հա

Հասարակական

26/10/2019 - 11:40

Երկրի ջրամբարներ ջրի հոսքն աւելացել է 87%-ով

Ընթացիկ ջրային տարւայ (մեհր 1398 թ.-շահրիւար 1399 թ.) առաջին մէկ ամսում երկրի ջրամբարներ ջրի հոսքը կազմել է 1.75 մլրդ. խմ, ինչն անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ աւելացել է 87%-ով:

«alikonline.ir» - Ընթացիկ ջրային տարւայ (մեհր 1398 թ.-շահրիւար 1399 թ.) առաջին մէկ ամսում երկրի ջրամբարներ ջրի հոսքը կազմել է 1.75 մլրդ. խմ, ինչն անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ աւելացել է 87%-ով: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է Իրանի ջրային ռեսուրսների տնօրինման ընկերութեան, ջրամբարների օգտագործման բաժնի պետ Վահիդ Ասկեարի Նեժադը:

«Մեհր ասմւայ վերջի տւեալներով, երկրի ջրամբարներում կուտակւած ջրի ծաւալը կազմում է 26.31 մլրդ. խմ, ինչն անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ աւելացել է 39%-ով»,- ասել է պաշտօնեան՝ յաւելելով, որ կուտակւած ջրի ծաւալը կազմում է երկրի ջրամբարների տարողութեան 52%-ը:

Ըստ նրա՝ երկրում գործող ջրամբարներից 16-ը լցւել են 90%-ով, իսկ 71-ը՝ մինչ 40%:

Նշենք, որ երկրում շահագործւող խոշոր ջրամբարների թիւը 139-ն է՝ 50.6 մլրդ. խմ տարողութեամբ:

Յարակից լուրեր

  • Ջրամբարների լցւածութիւնը կազմում է 82%
    Ջրամբարների լցւածութիւնը կազմում է 82%

    Ընթացիկ ջրային տարում (մեհրի 1-ից մինչ խորդադի 7-ը) երկրի ջրամբարների լցւածութիւնը կազմում է 82%, նախորդ տարւայ՝ 54%-ի համեմատութեամբ:

  • Թեհրանի ջրամբարներում ջրի ծաւալն աւելացել է
    Թեհրանի ջրամբարներում ջրի ծաւալն աւելացել է

    Վերջին տեղումների արդիւնքում, Թեհրանի ջրամատակարարումն ապահովող ջրամբարներում ջրի ծաւալը կտրուկ աւելացել է:

  • Եղվարդի ջրամբարի կառուցումն աւարտին հասցնելու համար հետազօտութիւններ են սկսւել
    Եղվարդի ջրամբարի կառուցումն աւարտին հասցնելու համար հետազօտութիւններ են սկսւել

    Եղվարդի ջրամբարը հանրապետութեան կիսակառոյց ջրամբարներից ամենամեծն է: Ֆինանսական միջոցները չբաւականացրին ու 1994 թւականին դադարեցւեց սկսւած շինաշխատանքները։
    ՀՀ կառավարութիւնն այժմ բանակցում է, «Ճապոնիայի միջազգային համագործակցութեան գործակալութիւն» կազմակերպութեան հետ՝ ջրամբարում ոռոգման ծրագրի տեխնիկա-տնտեսական հետազօտութիւն իրականացնելու համար:

  • Ջրամբարները կարող են կիսատ լցւել, սակայն ոչ թէ եղանակի, այլ՝ ՀԷԿ-երի պատճառով
    Ջրամբարները կարող են կիսատ լցւել, սակայն ոչ թէ եղանակի, այլ՝ ՀԷԿ-երի պատճառով

    Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների Հիդրոմէտ ծառայութեան օդերեւութաբանութեան կենտրոնի կանխատեսումներից, որ փետրւարը նոյնպէս տաք կը լինի՝ ոլորտի ներկայացուցիչները վաղօրօք եզրակացութիւններ անել չեն շտապում, թէ տարին սակաւաջուր կը լինի, ինչը վնաս կը հասցնի ոչ միայն գիւղատնտեսութեանը, այլ նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջանան:

  • ԱԻՆ-ի աշխատակիցներն ուսումնասիրել են ջրամբարների սէյսմակայունութիւնը
    ԱԻՆ-ի աշխատակիցներն ուսումնասիրել են ջրամբարների սէյսմակայունութիւնը

    Ինչպէս «Արմէնպրես»-ին փոխանցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կատարւող աշխատանքի հիմնական նպատակն էր ուսումնասիրել պատւարների սէյսմիկ անվտանգութեան հսկողութիւնն ապահովելու նպատակով տեղադրւած հսկիչ-չափիչ սարքերի աշխատանքային վիճակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։