Հա

Հասարակական

04/11/2019 - 08:50

Երկրաշարժ՝ Պարսից ծոցում

Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 03:48-ին, 4.5 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժ է գրանցւել Պարսից ծոցում:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 03:48-ին, 4.5 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժ է գրանցւել Պարսից ծոցում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Թեհրանի համալսարանի գէօֆիզիկայի կենտրոնի տւեալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել հիւսիսային լայնութեան 54.75, եւ արեւելեան երկայնութեան 26.01 կոորդինատներով, երկնակեղեւի 10 կմ. խորութեամբ:

Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամօտ բնակավայրը եղել է Աբու Մուսա կղզին (31 կմ. հեռաւորութեամբ):

Հնարաւոր աւերածութիւնների եւ տուժածների մասին տեղեկութիւններ չկան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։