Հա

Հասարակական

05/11/2019 - 09:40

Մարդկութիւնը կարող է ոչնչանալ թերսնման պատճառով

Գլոբալ տաքացման հետեւանքով մոլորակի տարբեր մասերում չափազանց շոգ եղանակի աւելի ու աւելի յաճախ հաստատումը խնդիրների յայտնի ցանկին կարող է աւելացնել եւս մէկը։ Խօսքը շոգի հետ կապւած թերսնումն է:

«alikonline.ir» - Գլոբալ տաքացման հետեւանքով մոլորակի տարբեր մասերում չափազանց շոգ եղանակի աւելի ու աւելի յաճախ հաստատումը խնդիրների յայտնի ցանկին կարող է աւելացնել եւս մէկը։ Խօսքը շոգի հետ կապւած թերսնումն է: Ըստ News.am հաղորդում է Planet-today-ը։

Աւստրալիայի Մանոշա համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են Բրազիլիայում 2000-2015 թթ․ գրանցւած հոսպիտալացման վիճակագրական տւեալները։ Վերլուծւած տւեալները, ըստ հետազօտողների, վերաբերում են Բրազիլիայի բնակչութեան մօտ 80 տոկոսին։

Պարզւել է, որ նորմալ ջերմաստիճանը գերազանցող ամէն մի աստիճանը յանգեցրել է թերսնման պատճառով հոսպիտալացման ռիսկի 2.5 տոկոսանոց աճի։ Այսինքն, շոգն ախորժակի եւ սննդի հասանելիութեան լուրջ խնդիրներ է ծնում, որոնք յաճախ յանգեցնում են մահւան։ Ընդ որում, ռիսկայնութիւնն այս դէպքում առաւելապէս վերաբերում է երեխաներին եւ ծերերին։

«Շոգի պատճառով նւազում է ախորժակը, ինչպէս նաեւ կորչում է սննդամթերք ձեռք բերելու եւ ուտելիք պատրաստելու ցանկութիւնը։ Սրան աւելանում են մարմնի ջերմաստիճանի կարգաւորման խանգարումներն ու աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիւանդութիւնների սրացումները։ Սրանք այն գործօններն են, որոնք յանգեցնում են թերսնման պատճառով հոսպիտալացման»,- նշում են հետազօտողներն՝ աւելացնելով, որ չափազանց բարձր ջերմաստիճանը հանդիսանում է սննդի պատճառով հոսպիտալացման դէպքերի 15 տոկոսի պատճառը։ Գիտնականները համոզւած են, որ հետագայում այս ցուցանիշը շեշտակի կաճի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։