Հա

Հասարակական

05/11/2019 - 09:40

Մարդկութիւնը կարող է ոչնչանալ թերսնման պատճառով

Գլոբալ տաքացման հետեւանքով մոլորակի տարբեր մասերում չափազանց շոգ եղանակի աւելի ու աւելի յաճախ հաստատումը խնդիրների յայտնի ցանկին կարող է աւելացնել եւս մէկը։ Խօսքը շոգի հետ կապւած թերսնումն է:

«alikonline.ir» - Գլոբալ տաքացման հետեւանքով մոլորակի տարբեր մասերում չափազանց շոգ եղանակի աւելի ու աւելի յաճախ հաստատումը խնդիրների յայտնի ցանկին կարող է աւելացնել եւս մէկը։ Խօսքը շոգի հետ կապւած թերսնումն է: Ըստ News.am հաղորդում է Planet-today-ը։

Աւստրալիայի Մանոշա համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են Բրազիլիայում 2000-2015 թթ․ գրանցւած հոսպիտալացման վիճակագրական տւեալները։ Վերլուծւած տւեալները, ըստ հետազօտողների, վերաբերում են Բրազիլիայի բնակչութեան մօտ 80 տոկոսին։

Պարզւել է, որ նորմալ ջերմաստիճանը գերազանցող ամէն մի աստիճանը յանգեցրել է թերսնման պատճառով հոսպիտալացման ռիսկի 2.5 տոկոսանոց աճի։ Այսինքն, շոգն ախորժակի եւ սննդի հասանելիութեան լուրջ խնդիրներ է ծնում, որոնք յաճախ յանգեցնում են մահւան։ Ընդ որում, ռիսկայնութիւնն այս դէպքում առաւելապէս վերաբերում է երեխաներին եւ ծերերին։

«Շոգի պատճառով նւազում է ախորժակը, ինչպէս նաեւ կորչում է սննդամթերք ձեռք բերելու եւ ուտելիք պատրաստելու ցանկութիւնը։ Սրան աւելանում են մարմնի ջերմաստիճանի կարգաւորման խանգարումներն ու աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիւանդութիւնների սրացումները։ Սրանք այն գործօններն են, որոնք յանգեցնում են թերսնման պատճառով հոսպիտալացման»,- նշում են հետազօտողներն՝ աւելացնելով, որ չափազանց բարձր ջերմաստիճանը հանդիսանում է սննդի պատճառով հոսպիտալացման դէպքերի 15 տոկոսի պատճառը։ Գիտնականները համոզւած են, որ հետագայում այս ցուցանիշը շեշտակի կաճի։

Յարակից լուրեր

  • Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղի յուշահամալիրը
    Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղի յուշահամալիրը

    Օգոստոսի 18-ին www.war.karabakhrecords.info կայքէջը տարածել է արբանեակային լուսանկարներ, որոնցում յստակ երեւում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախեան առաջին պատերազմի եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած երեք առանձին յուշարձանները։ 

  • Որ տարին է ամենասարսափելին եղել մարդկութեան համար
    Որ տարին է ամենասարսափելին եղել մարդկութեան համար

    Համարւում է, որ 2020 թւականն, իր բազմաթիւ աղէտներով, կարող է դառնալ մարդկութեան պատմութեան մէջ ամենասարսափելիներից մէկը, բայց մինչ այդպիսի յայտարարութիւններ անելը անհրաժեշտ է ուսումնասիրել արդէն կուտակւած փորձը: Մեր քաղաքակրթութեան պատմութեան ընթացքում եղել են աւելի սարսափելի ժամանակներ:

  • Մարդկութիւնը սրընթաց յիմարանում է տեխնոլոգիաների զարգացման պատճառով
    Մարդկութիւնը սրընթաց յիմարանում է տեխնոլոգիաների զարգացման պատճառով

    Ինչպէս հաստատում են գիտնականները, բարձր տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը յանգեցնում է մարդկութեան համար շատ բացասական հետեւանքների: Ինչպէս պարզւել է, մարդկանց մտաւոր զարգացման մակարդակը (IQ) սրընթաց անկում է ապրում, այլ կերպ ասած, ժամանակակից մարդիկ յիմարանում են:

  • Դիարբեքիրի կիսաւեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
    Դիարբեքիրի կիսաւեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է

    Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնւող Ս. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին յայտնւել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու յոյսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մօտ, ինչի հետեւանքով առանց այդ էլ կիսաւեր եկեղեցին յայտնւել է ամբողջապէս ոչնչանալու վտանգի մէջ:

  • Բրիտանացի գիտնականները պարզել են մէկ տարում մարդկութեան անհետացման հաւանականութիւնը
    Բրիտանացի գիտնականները պարզել են մէկ տարում մարդկութեան անհետացման հաւանականութիւնը

    Մարդկանց անհետանալու հաւանականութիւնը բնական գործօնների հետեւանքով ցանկացած առաջադրւած տարում կազմում է մէկ հնարաւոր տասնչորս հազարից։ Դա, ինչպէս նշում են բրիտանացի գիտնականները, բաւական բարձր հաւանականութիւն է, ուստի կարելի է ասել, որ մարդկութեանը մշտապէս սպառնում է լուրջ վտանգ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։