Հա

Հասարակական

12/11/2019 - 09:30

Հայոց լեզւին սպառնո՞ւմ է լատիներէնի ճակատագիրը, կամ ինչպէ՞ս պահպանել մայրենին

Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանն անդրադարձել է հայոց լեզւի դասաւանդման շուրջ բարձրացած աղմուկին` արդեօ՞ք բուհերում այն պէտք է պարտադիր ուսումնասիրել, թէ ոչ։

«alikonline.ir» - Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանն անդրադարձել է հայոց լեզւի դասաւանդման շուրջ բարձրացած աղմուկին` արդեօ՞ք բուհերում այն պէտք է պարտադիր ուսումնասիրել, թէ ոչ։

Մի կողմ թողնենք կենդանի հայերէնը, յիշենք մեռած լատիներէնը։ Հեղինակին լատիներէն են սովորեցրել Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետում, եւ ի՞նչ է ստացւել։ Վերջնականապէս համոզւելով քննւողից ինչ-որ ըմբռնելի բան լսելու անհնարինութեան մէջ` Եւգենեա Սերգէեւնան ասաց. «Յիշէք լատիներէն թէկուզ մէկ ասացւածք, եւ Աստւած ձեզ հետ։ Դէ, թէկուզ մէկը, կարո՞ղ էք»։ «Իհարկէ»,- ուրախութեամբ արձագանքեցի ես եւ բացականչեցի` «Ռիա թազա»` նկատի ունենալով «Tabula rasa»։

Առաջինը քրդերէնից թարգմանաբար նշանակում է «նոր ուղի», այդպէս է կոչւել մինչեւ 2006 թ.-ը Հայաստանում ազգային փոքրամասնութեան համար լոյս տեսնող թերթը, իսկ Tabula rasa թեւաւոր արտայայտութիւնը բացատրում է, որ մարդը ծնւում է առանց բնածին կամ մտաւոր բովանդակութեան, այսինքն` մաքուր։ Մնացածը յետոյ։

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթէ մեր բուհերի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայոց լեզւի դասաւանդումը դադարի պարտադիր լինել։ Իհարկէ, հայերէնին չի սպառնում լատիներէնի աննախանձելի ճակատագիրը, բայց շատերը կը սկսեն աւելի վատ խօսել մայրենի լեզւով։ Արդէն վատ են խօսում։

Ուշադրութիւն դարձրէք հեռուստատեսային հեռարձակողների խօսքին, լսէք փողոցային հռետորներին, անցէք թերթերով եւ համացանցով. լեզուն յաճախ անփոյթ է, պոչատ եւ դժգոյն։ Միւս կողմից, երբեմն չհիմնաւորւած պաթետիկ է, ոչ տեղին պաճուճազարդ` չափազանց ծանրաբեռնւած։

«Այսօր զգալիօրէն նւազում է առանց սխալների գրելու արժէքը։ Ճիշտ այնպէս, ինչպէս նախկինում նւազել է լաւ ձեռագրի արժէքը։ Սակայն ամէն ինչ չէ, որ հասանելի է համակարգչային ծրագրերին։ Նախկինի նման կարեւոր է սեփական մտքերը եւ զգացմունքներն արտայայտելու, կարդացածը, լսածն իմաստաւորելու կարողութիւնը»,- վերջերս ասել է Մոսկւայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին` ելոյթ ունենալով ռուսական բանահիւսութեան հանրութեան համագումարում։

Ի՞նչ կը լինի օրակարգում, եթէ նման միջոցառում ընթանար մեզ մօտ։ Օրինակ` հայոց լեզու եւ գրականութիւն դասաւանդելու սուր հարցեր, այդ գործընթացում համաշխարհային տեխնոլոգիաների դերը, բնակչութեան ընդհանուր գրագիտութեան խնդիրը եւ մայրենի լեզուն որպէս ոչ մայրենի դասաւանդելու ասպեկտները։ Փորձագէտները կարող էին ուշադրութիւն դարձնել ժամանակակից մանկավարժի պրոֆեսիոնալ դիմանկարին, զբաղւել ժամանակակից երիտասարդութեան ընթերցողական մշակոյթ ձեւաւորելու, կրթութեան բոլոր աստիճանների հոգեբանամանկավարժական խնդիրներով։ Եւ սա դեռ ամէնը չէ։

Մեծ եւ հզօր ռուսաց լեզուն ռուսների համար է, իսկ ոսկեղէնիկ հայերէնը` հայերի։ Այնուամենայնիւ, լեզուն ոչ միայն բանաստեղծութիւն գրելու համար է, այլ նաեւ առօրեայ կեանքում օգտագործելու, ներառեալ դատավարութիւնները։

Ճիշտ է, հայկական դատարանների վիճելի որոշումները բացատրւում են ոչ միայն նրանով, որ դատաւորների բանասիրութիւնը, երբեմն, կաղում է, բայց անվիճելի է, որ պէտք է կարգաւորել լեզւի նորմերը։

Հարցն այնքան կարեւոր է, որ, անդրադառնալով դրան, Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկել է պատրաստել միասնական բառարաններ եւ քերականութիւն, «որոնք պարտադիր կը լինեն բոլոր պետական մարմինների, ներառեալ` դատարանների, դպրոցների եւ ԶԼՄ-ների օգտագործման համար»։

Հայաստանում Ուկրայինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն` մարդ, որին հայոց լեզուն Կիեւից հասցրել է Երեւան, մի առիթով ասել է.

«Հայերի հանդիպելիս փորձում էի խօսել նրանց մայրենի լեզւով։ Եւ նոյնիսկ Սերգէյ Փարաջանովը, որը սովորաբար բոլորի հետ ռուսերէն էր խօսում, միայն ինձ հետ էր խօսում Թբիլիսիի հայերէնով։ Հաւանաբար` ի նշան յարգանքի»։

Նա մտերիմ է եղել հայ մեծանուն բանաստեղծ Սիլւա Կապուտիկեանի հետ, որը գրել է.

 

Լսիր, որդիս, պատգամ որպէս,

Սիրող քո մօր խօսքը սրտանց,

Այսօրւանից յանձնում եմ քեզ,

Հայոց լեզուն հազարագանձ:

 

Կտրել է նա հանց աստղալոյս,

Երկինքները ժամանակի,

Շառաչել է խռովայոյզ,

Սլաքի հետ Հայկեան նետի:

 

Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,

Դարձել է գիր ու մագաղաթ,

Դարձել է յոյս, դարձել դրօշ,

Պահել երթը մեր անաղարտ:

 

Նրանով է մայրս ջահել

Ինձ օրօրոց դրել մի օր,

Հիմա եկել մեզ է հասել

Նրա կարկաչը դրաւոր:

 

Պահիր նրան բարձր ու վճիտ,

Արարատի Սուրբ ձիւնի պէս,

Պահիր նրան սրտիդ մօտիկ,

Մեր պապերի աճիւնի պէս:

 

Ու տես որդիս, ուր էլ լինես,

Այս լուսնի տակ ուր էլ գնաս,

Թէ մօրդ անգամ մտքից հանես,

Քո Մայր լեզուն չմոռանա'ս...

 

Բանաստեղծութիւնը կոչւում է «Խօսք իմ որդուն», որը գրւել է 1944 թ.-ին։ Արժէ վերընթերցել եւ յիշել այն։

Յարակից լուրեր

  • «Հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելը ոճրագործութեան հաւասար բան կը լինի». Վարդան Դեւրիկեան
    «Հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելը ոճրագործութեան հաւասար բան կը լինի». Վարդան Դեւրիկեան

    Հին յոյները Դեմոսթենեսի մասին ասում էին, որ կակազելով եւ ուսը ցցելով էր խօսում։ Իր լեզուն կանոնաւորելու համար սուրը կախում է ուսի վերեւը, որպէսզի այն գիտակցումը ունենայ, որ յանկարծ չցնցւի, յանկարծ կակազելով չխօսի, որպէսզի խօսքը հաւաք դարձնի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այս պատմութիւնը յիշեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը՝ անդրադառնալով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների՝ այլ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու մտադրութեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Չփորձէ՛ք անհետացնել հայերէնը...
    «Հայրենիք»-ի խմբագրական. Չփորձէ՛ք անհետացնել հայերէնը...

    Ամիսներ առաջ հայրենի օրհներգը փոխելու առաջարկ մը մեծ ընդվզում յառաջացուցած էր եւ հաւանաբար այդ իսկ պատճառով հարցը փակուած ու մոռացութեան ենթարկուած էր։

    Այս անգամ կարգը եկած է հայերէն լեզուին եւ հայեցի ուսուցումը համալսարանական մակարդակի վրայ չպարտադրելուն, որ բարբարոսաբար եւ «բրուտոսաբար» առաջարկուած է զայն պաշտպան նկատուող, պաշտպանող, հովանիին տակ առնող եւ գուրգուրացող կրթութեան նախարարութեան կողմէ։

  • Ազգային մտածող մարդը իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու պարագայում
    Ազգային մտածող մարդը իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու պարագայում

    Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրէնքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողութեանն» է թողնում պատմութեան եւ հայոց լեզւի դասաժամերի դասաւանդումը` հիմնաւորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամաւոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

  • «Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրէ Աղասիի գիրքը հրատարակւել է հայերէն տարբերակով
    «Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրէ Աղասիի գիրքը հրատարակւել է հայերէն տարբերակով

    Երեւանում լոյս է տեսել ամերիկահայ թենիսիստ Անդրէ Աղասիի ինքնակենսագրականի հայկական տարբերակը։ Թարգմանչի կարծիքով՝ թէեւ գրքում հայկական թեմաներ չկան, բայց Աղասիի ազգային բուռն խառնւածքն ամէն տողում զգացւում է։

  • Արեւմտահայերէնի անվտանգութեան երաշխաւորը
    Արեւմտահայերէնի անվտանգութեան երաշխաւորը

    ԻՒՆԵՍԿՕ-ի կողմէ «վտանգուած լեզու» հռչակուած արեւմտահայերէնը վերջապէս պիտի դրուի ՀՀ օրէնսդիր իշխանութեան օրակարգին վրայ, եթէ անշուշտ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ տիկ. Նարինէ Թուխիկեանի նախաձեռնութիւնը անհրաժեշտ զօրակցութեան արժանանայ խորհրդարանական մեծամասնութեան կողմէ, որուն կը պատկանի ինք։ Պէտք է ջերմօրէն ողջունել տիկ. Թուխիկեանի այս կարեւոր քայլը եւ մաղթել, որ ան անյապաղ իրականութեան վերածուի եւ վերածուի ակնկալուած որակով եւ նրբազգացութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։