Մարդկանց անհետանալու հաւանականութիւնը բնական գործօնների հետեւանքով ցանկացած առաջադրւած տարում կազմում է մէկ հնարաւոր տասնչորս հազարից։ Դա, ինչպէս նշում են բրիտանացի գիտնականները, բաւական բարձր հաւանականութիւն է, ուստի կարելի է ասել, որ մարդկութեանը մշտապէս սպառնում է լուրջ վտանգ:
«alikonline.ir» - Մարդկանց անհետանալու հաւանականութիւնը բնական գործօնների հետեւանքով ցանկացած առաջադրւած տարում կազմում է մէկ հնարաւոր տասնչորս հազարից։ Դա, ինչպէս նշում են բրիտանացի գիտնականները, բաւական բարձր հաւանականութիւն է, ուստի կարելի է ասել, որ մարդկութեանը մշտապէս սպառնում է լուրջ վտանգ: Ըստ News.am-ի՝տեղեկացնում է Planet-today-ը։
Մեր մոլորակը բնակեցրած տեսակների իննսունինը տոկոսն արդէն անհետացել է։ Մարդկութիւնն առայժմ դիմանում է, բայց, գուցէ, վերջին ուժերից ելնելով։ Բաւական է, օրինակ, աստղակերպ ընկնի կամ արթնանայ գերհրաբուխ, եւ մեր տեսակը մեծ հաւանականութեամբ կանհետանայ։ Իսկ եթէ դրանց գումարենք նաեւ անթրոպոգեն գործօնները (օրինակ՝ միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքը), ապա մարդկութեան անհետացման ռիսկը բարձրանում է շատ շօշափելիօրէն։
«Մարդկութեան զարգացման մի քանի տարբերակներ կան։ Օրինակ, եթէ մեզ յաջողւի յարմարւել աւելի ու աւելի նկատելի դարձող կլիմայական փոփոխութիւններին, ապա մենք, համապատասխանաբար, կընթանանք փափուկ ադապտացման սցենարով։ Եթէ վաղը որեւէ մահացու վիրուսի համաճարակ բռնկւի, որը հաշւած շաբաթներում կը տարածւի ամբողջ Երկրով, ապա դա լիակատար կործանում կը լինի։ Էլի մի տարբերակ. աստիճանական անհետացումը։ Դրա հետ մենք գործ կունենանք, եթէ մարդկութիւնը բախւի այնպիսի մի բանի, ինչից արդէն փրկութիւն չի ունենայ։ Օրինակ, բնական ռեսուրսների սպառումը»,- ասում են հետազօտութեան հեղինակները՝ բրիտանացի գիտնականները։
Նման հետազօտութիւնները, ինչպէս պարզաբանում են գիտնականները, պէտք է մարդկանց յիշեցնեն, որ մարդկային քաղաքակրթութիւնը ընդհանուր առմամբ բաւական փխրուն է։ Այսինքն՝ հազիւ թէ կարելի է խօսել քաղաքակրթութեան մեծութեան մասին, եթէ այն կարող է ոչնչացնել մի որեւէ պատահական աստղակերպ։