Հա

Հասարակական

14/11/2019 - 08:40

Դուք եւ Էրդողանը բերեցիք ԴԱԷՇ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանութեանը

Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսեան) «Թւիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի ու նրա հօր սպանութեանը՝ խօսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«alikonline.ir» - Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսեան) «Թւիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի ու նրա հօր սպանութեանը՝ խօսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթէ ԴԱԷՇ վերադարձել է, ապա դուք եւ Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կը տառապեն, կը մահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պէտք է գոհ լինի: ԴԱԷՇ-ը սպանել է հայ քահանայի ու նրա հօրը: Արդեօք Էրդողանը գնել է ձեզ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շէրը՝ նոյեմբերի 13-ի կէսօրին Վաշինգտոնում սպասւող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Տէր Յովսէփ քահանայ Պետոյեանին ու նրա հօրը:

Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղութեամբ: Հրաձգութեան հետեւանքով Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի հայրը տեղում զոհւել է, րոպէներ անց զոհւել է նաեւ Տէր Յովսէփ քահանայ Պետոյեանը: Ահաբեկիչների կողմից բացւած կրակից մեքենայում վիրաւորւել է Հասիչէի եկեղեցու սարկաւագ Ֆաթի Սանոն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։