Հա

Հասարակական

16/11/2019 - 08:45

Բողոքի ցոյցեր՝ բենզինի գնի թանկացման դէմ

Երէկ՝ նոյեմբերի 15-ին, երկրի մի շարք քաղաքներում, բենզինի գնի թանկացման դէմ բողոքի հաւաքներ եւ ցոյցեր են կազմակերպւել:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 15-ին, երկրի մի շարք քաղաքներում, բենզինի գնի թանկացման դէմ բողոքի հաւաքներ եւ ցոյցեր են կազմակերպւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Բողոքի ակցիաներ են կազմակերպւել Մաշհադում, Բիրջանդում, Ահւազում, Աբադանում, Շիրազում, Գաչսարանում, Բանդար Աբբասում, Խորամշահրում, Մահշահրում, Դեզֆուլում եւ Շուշտարում:

Սիրջանում իրավիճակը լարւած է եղել, ցուցարարները փորձել են յարձակւել եւ հրկիզել քաղաքի նաւթի պահեստները: Իրավիճակը կարգաւորւել է ոստիկանութեան ուժերի միջամտութեան արդիւնքում:

Յիշեցնենք, որ երկրի եռեակ ուժերի ղեկավարների տնտեսական համակարգման գերագոյն խորհրդի որոշման համաձայն, աբանի 24-ից սկսեալ բենզինի սահմանափակում է մտցւել երկրում: Այսուհետ իւրաքանչիւր աւտոմեքենայի կը տրամադրւի ամսկան 60 լիտր բենզին, 1 լիտրը՝ 1500 թուման արժէքով (նախկին 1000 թումանի փոխարէն), իսկ յաւելեալ բենզին գնելու համար, քաղաքացիները 1 լիտրի դիմաց ստիպւած են լինելու վճարել 3000 թուման: Սուպեր բենզինը վաճառւելու է 1 լիտրը 3500 թումանով:

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին, Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին եւ Ծրագրաւորման եւ բիւջէ կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտը հասարակական կրքերը հանդարտեցնելու նպատակով, աբանի 24-ի վաղ առաւօտից հանդէս են եկել յայտարարութիւններով՝ նշելով, որ սա ողջ համակարգի, եւ ոչ միայն կառավարութեան որոշումն է եւ, որ բենզինի գնի թանկացումից գոյացած ողջ գումարը վերադարձւելու է ժողովրդին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։