Հա

Հասարակական

01/12/2019 - 11:30

Ինֆլուանզայի ազգային յանձնաժողովի անդամը զգուշացրել է հիւանդութեան երկրորդ ալիքի մասին

Այս տարի Ինֆլուանզայի առաջին ալիքը վրայ հասաւ գրեթէ մէկ ամիս շուտ, քան սպասւում էր եւ, քանի որ, ամենատարծւածը H1N1 տեսակի վիրուսն էր, մենք ծանր կլինիկական ախտանիշերի ականատեսը եղանք:

«alikonline.ir» - Այս տարի Ինֆլուանզայի առաջին ալիքը վրայ հասաւ գրեթէ մէկ ամիս շուտ, քան սպասւում էր եւ, քանի որ, ամենատարծւածը H1N1 տեսակի վիրուսն էր, մենք ծանր կլինիկական ախտանիշերի ականատեսը եղանք: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Ինֆլուանզայի ազգային յանձնաժողովի անդամ, դոկտ. Մասուդ Մարդանին:

Նա նշել է, որ Ինֆլուանզան հիմնականում երեք ալիք է ունենում, որոնց ժամանակն անկանխատեսելի է, եւ որքան ցուրտ է եղանակը, այնքան աւելի է շատանում հիւանդութեան դէպքերը:

Բժիշկը նշել է, որ պէտք է պատրաստ լինել հիւանդութեան երկրորդ ալիքին դիմակայելու համար:

Խօսելով Ինֆլուանզայի եւ սովորական գրիպի նմանութիւնների եւ տարբերութիւնների մասին, մասնագէտը նշել է, որ երկու հիւանդութիւններն էլ ունեն որոշ ախտանիշեր, որոնք համընկնում են, բայց նաեւ կան որոշ ախտանիշեր, որոնց միջոցով կարելի է երկու հիւանդութիւնները տարբերակել միմեանցից:

«Ինֆլուանզան ունենում է ջերմութեան յանկարծակի եւ կտրուկ բարձրացում, որն ուղեկցւում է մարմնի ցաւով: Որոշ դէպքերում հիւանդի ջերմութիւնը կարող է բարձրանալ մինչեւ 40 աստիճանի: Մինչդեռ սովորական գրիպի դպէքում, հիւանդի ջերմաստիճանը բարձրանում է աստիճանաբար, հազւագիւտ դէպքերում հասնելով մինչեւ 38 աստիճանի:

Ինֆլուանզայի դէպքում, մարմնի ցաւն այնքան է սաստկանում, որ հիւանդը յաճախ չի կարողանում ինքրոյն շարժւել, եւ որոշակի դէպքերում նրան հիւանդանոց տեղափոխելու անհրաժեշտութիւն է առաջանում:

Ինֆլուանզայի բուժման համար անհրաժեշտ է օգտագործել հակավիրուսային դեղեր եւ սրսկումներ, մինչդեռ սովարական գրիպի դէպքում, եթէ հիւանդը չի ունենում կոկորդի բորբոքում, հիւանդութիւնը կարելի է բուժել առանց դեղորայքի»,- ասել է բժիշկը:

Նա խորհուրդ է տւել Ինֆլուանզայի ախտանիշերը նկատելու դէպքում, խուսափել ինքնաբուժումից, եւ անպայման դիմել բժիշկների օգնութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։