Հա

Հասարակական

02/12/2019 - 13:20

Առջեւում անձրեւոտ շաբաթ է

Հիդրոօդեւրեւութաբանական ծառայութիւնն անձրեւոտ շաբաթ է կանխատեսում:

«alikonline.ir» - Հիդրոօդեւրեւութաբանական ծառայութիւնն անձրեւոտ շաբաթ է կանխատեսում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Տեղումները սկսւելու են այսօր՝ երկրի արեւմտեան շրջաններում՝ Խոզեստան, Իլամ, Քերմանշահ, Քուրդստան եւ Արեւմտեան Ատրպատական նահանգներում: Անձրեւաբեր ցիկլոնն աստիճանաբար տեղափոխւելու է դէպի արեւելք, եւ տեղուներն են սկսւելու Ալբորզ լեռնաշղթայի հարաւային լանջերում՝ Ղազւին, Ալբորզ եւ Թեհրան նահանգներում:

Մայրաքաղաք Թեհրանում տեղումները սկսւելու են օրւայ երկրորդ կէսին՝ անձրեւի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ Աբալիում, Դամաւանդում եւ Ֆիրուզքուհում՝ ձեան տեսքով:

Թեհրանում հիմնական տեղումները սպասւում են հինգշաբթի օրւանից սկսեալ:

Այսօր, օդի առաւելագոյն ջերմաստիճանը Թեհրանում լինելու է 130C, իսկ նւազագոյնը՝ 40C:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։