Հա

Հասարակական

10/12/2019 - 09:00

«Արդեօ՞ք օգտակար կը լինէի Հայաստանին, եթէ այնտեղ մնայի». Ռուբէն Վարդանեան

Հանրայայտ գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանը, որը մոսկովեան «Սկոլկովօ» կառավարման դպրոցի եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրն է, հարցազրոյց է տւել Forbes ամսագրի ղազախստանեան տարբերակին, որում անդրադարձել է կրթութեան ոլորտի խնդիրներին:

«alikonline.ir» - Հանրայայտ գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանը, որը մոսկովեան «Սկոլկովօ» կառավարման դպրոցի եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրն է, հարցազրոյց է տւել Forbes ամսագրի ղազախստանեան տարբերակին, որում անդրադարձել է կրթութեան ոլորտի խնդիրներին: Գրում է Tert.am-ը:

Պարբերականը նշում է, որ Ռուբէն Վարդանեանը 17 տարեկանում Հայաստանից տեղափոխւել է Ռուսաստան, որտեղ դարձել է յաջողակ ձեռնարկատէր, այժմ էլ մի շարք նախագծեր է իրականացնում հայրենիքում:

«Չգիտեմ՝ արդեօք աւելի օգտակար կը լինէի Հայաստանի համար, եթէ այնտեղ մնայի, քան այժմ, երբ յաջողութեան հասնելով պահել եմ կապը հայրենիքի հետ: Հարցն այլ է. ինչպէս ներգրաւել լաւագոյններին: Դա էկոհամակարգի ստեղծման հարց է. ինչի՞ համար է անհրաժեշտ լաւ բուհը, եթէ յետոյ մարդ չի կարողանում նորմալ բիզնես ստեղծել, չի կարողանում նոր ընկերութիւն հիմնել, չի կարողանում լաւ պաշտօնների հասնել, դրա համար նա պէտք է ինչ-որ մէկի բարեկամը լինի»,- մեկնաբանել է գործարարը, որը 103-րդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes Russia-ի վարկանիշում:

Վարդանեանի խօսքով՝ չի կարելի միայն կրթական նախագիծ ստեղծել՝ չփոխելով ողջ համակարգը, աջակցութեան հիմնադրամներ չստեղծելով, չգրաւելով ընկերութիւններին:

Որպէս համալսարանների զարգացման ուղղութիւն՝ գործարարն առաջարկել է ծրագրեր ստեղծել նաեւ 60 տարեկաններ համար:

«Եթէ մարդ 50-60 տարեկան է եւ СЕО (գլխաւոր գործադիր տնօրէն) չէ, ապա ոչ մի տեղ չի կարող նոր բան սովորել եւ կանգնած է հասարակութիւնից դուրս մնալու վտանգի առաջ: Համալսարանն այսօրւայ գիտութիւնների համալիրի տեսքով սպառւել է, վերապատրաստում է անհրաժեշտ»,- ասել է Վարդանեանը:

Յարակից լուրեր

  • Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին
    Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին

    Թաւշեայ յեղափոխութեան յաջորդեց իմքայլական կառավարութեան առաջին տարին: Որքանո՞վ 2019-ին իրականացաւ համակարգային փոփոխութիւններուն մեծ խոստումը: Ի՞նչ անդրադարձ ունեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն վրայ եւ ի՞նչ հեռանկար բացաւ անոնց զարգացման նպատակամղուածութեան իմաստով: Այս հարցումներու բանաձեւումն ու անոնց մեկնաբանական պատասխաններ առաջարկելու այս փորձը կը ձգտի հասնիլ Սփիւռքի յետ-թաւշեայ յեղափոխութեան այս հանգրուանին մասին մտածելու հրաւիրող եզրայանգումներու:

  • Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել
    Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել

    Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

  • Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ
    Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

  • «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին
    «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին

    Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։