Հա

Հասարակական

17/12/2019 - 12:40

Թեհրանի վատ հոտի աղբիւրը քաղաքի հարաւում գտնւող ծծմբի արդիւնաբերութիւնն է

Թեհրանի վատ հոտի աղբիւրը ոչ թէ Քահրիզաքի աղբավայրը, այլ քաղաքի հարաւում գտնւող ծծմբի արդիւնաբերութիւնն է:

«alikonline.ir» - Թեհրանի վատ հոտի աղբիւրը ոչ թէ Քահրիզաքի աղբավայրը, այլ քաղաքի հարաւում գտնւող ծծմբի արդիւնաբերութիւնն է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի յայտնել է Առողջապահութեան նախարարութեան օդի առողջութեան վարչութեան պետը:

«Թեհրանում, վերջին օրերին զգացւող վատ հոտի աղբիւրը ծծմբային միացութիւններով գազն է, որը կարող է ծծմբի դիօկսիդի, կամ ծծմբի այլ միացութեան գազերի արդիւնք լինել, եւ չի կարող կապւած լինել Քահրիզաքի աղբավայրի հետ»,- ասել է Աբբաս Շահսաւանին:

Ըստ նար՝ արդէն 20 տարի է, ինչ մայրաքաղաքի աղբը տեղափոխւում, կուտակւում եւ ոչնչացւում է Քահրիզաքի եւ Ազադքուհի շրջաններում, իսկ այս տարիների ընթացքում Թեհրանում երբեւէ նման վատ հոտ չի զգացւել:

«Բացի դա, չկայ գիտական որեւէ փաստ, որը կապացուցի թէ ծծմբայնի միացութեան գազերը կարող են արտանետւել աղբավայրերից»,- ասել է պաշտօնեան՝ յաւելելով, որ ծծմբային միացութիւններով գազերի միջոցով մայրաքաղաքի օդի աղտոտւածութիւնը սաստկանում է, երբ եղանակը կայուն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։