Հա

Հասարակական

17/12/2019 - 12:50

Բանդար Ջասքն ազատ տնտեսական գօտու կարգավիճակ է ստացել

Իսլ. խորհրդարանի հաստատմամբ, Բանդար Ջասքն ազատ տնտեսական գօտու կարգավիճակ է ստացել, եւ այսուհետ օգտւելու է նման գօտիների յատուկ առաւելութիւններից:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի հաստատմամբ, Բանդար Ջասքն ազատ տնտեսական գօտու կարգավիճակ է ստացել, եւ այսուհետ օգտւելու է նման գօտիների յատուկ առաւելութիւններից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, յայտարարել է տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ մինչ օրս ծովերի ընձեռած հնարաւորութիւններն ի նպաստ տնտեսութեան զարգացման քաղաքականութիւնն անհրաժեշտ արդիւնքները չի ունեցել, այդ պատճառով էլ դանդաղել է նաւահանգստների տնտեսական արդիւնաւէտութիւնը բարձրացնելու ծրագիրը:

«Այդ պատճառով էլ կառավարութիւնը նախաձեռնել է նաւահանգիստներն ազատ տնտեսական գօտու վերածելու քաղաքականութիւնը՝ ներդրողներին ներգրաւելու, եւ ներդրումներն աւելի դիւրին դարձնելու համար»,- ասել է նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։