Հա

Հասարակական

17/12/2019 - 12:10

Յայտարարւել են 2019 թւականի առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը

Յայտարարւել են 2019 թւականին աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշւել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերեալ տւեալների վերլուծութեան արդիւնքներով:

«alikonline.ir» - Յայտարարւել են 2019 թւականին աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշւել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերեալ տւեալների վերլուծութեան արդիւնքներով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Trip Advisor-ը:

Երկրորդ տարին անընդմէջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզէյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատութեան արձանը Նիւ Եօրքում: Տեսարժան վայրերի հնգեակը եզրափակում է Փարիզի Էյֆէլեան աշտարակը:

Տասնեակում տեղ են գտել նաեւ Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտեան կիսագնդի ամենաբարձր շէնքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում, եւ Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

  • «Daily Mail»-ը հրապարակել է անշարժ գոյքի գների առումով ամենաթանկ տեսարժան վայրերի ցանկը
    «Daily Mail»-ը հրապարակել է անշարժ գոյքի գների առումով ամենաթանկ տեսարժան վայրերի ցանկը

    Վերջերս «Daily Mail» պարբերականը հրապարակել է մի ուշագրաւ յօդւած, որից երեւում է, թէ որքան թանկ արժէ անշարժ գոյքը յայտնի տեսարժան վայրերի շրջակայքում:

  • Սպահանի հայկական եկեղեցին այցելութեան համար պարտադիր վայրերի ցուցակում է
    Սպահանի հայկական եկեղեցին այցելութեան համար պարտադիր վայրերի ցուցակում է

    Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։

  • Հայկական եկեղեցին ընդգրկւել է Բուէնոս Այրէսի տեսարժան վայրերի պաշտօնական ցանկում
    Հայկական եկեղեցին ընդգրկւել է Բուէնոս Այրէսի տեսարժան վայրերի պաշտօնական ցանկում

    Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին պաշտօնապէս ընդգրկւել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, զբօսաշրջիկների համար նախատեսւած քաղաքի ուղեցոյցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, յուշարձանները, թատրոնները եւ այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրւում այցելել:

  • Զինծառայողները «գրոհում են» Արցախի մշակութային վայրերը
    Զինծառայողները «գրոհում են» Արցախի մշակութային վայրերը

    Օգոստոսի 6-7-ին Արցախի տեսարժան վայրերը լի էին զինծառայողներով. սահմանի պահապանները տարբեր զօրամասերից այցելել էին մշակութային վայրեր՝ Գանձասար, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց:
    «panorama.am»-ի թղթակցի փոխանցմամբ, զինծառայողները արգելոց թանգարանում մօտենում էին, ծանօթանում ցուցանմուշներին, որոնք պեղւել, յայտմաբերւել էին Տիգրանակերտի պեղումների ժամանակ, արգելոցի բակում զրուցում միմեանց հետ:

  • Բուշեհրի նահանգի Ջաշքի աղէ գմբէթը
    Բուշեհրի նահանգի Ջաշքի աղէ գմբէթը

    Ջաշք լեռը կամ Ջաշքի աղէ գմբէթը գտնւում է Բուշեհրի նահանգում՝ Դէյր եւ Դաշտի քաղաքների միջեւ ընկած տարածքում: Այն համարւում է Իրանի եւ Միջին Արեւելքի ամենագեղեցիկ ու ամենահսկայական աղէ գմբէթներից մէկը: Ազգային բնական երեւոյթ հանդիսացող Ջաշքի աղէ գմբէթը իրանական 1376 թ. (1997 թ.) գրանցւեց որպէս Կենսոլորտի պահպանման կազմակերպութեան հսկողութեան տակ գտնւող քառեակ շրջաններից մէկը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։