×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
17/12/2019 - 12:10

Յայտարարւել են 2019 թւականի առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը

Յայտարարւել են 2019 թւականին աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշւել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերեալ տւեալների վերլուծութեան արդիւնքներով:

«alikonline.ir» - Յայտարարւել են 2019 թւականին աշխարհում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշւել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերեալ տւեալների վերլուծութեան արդիւնքներով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Trip Advisor-ը:

Երկրորդ տարին անընդմէջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզէյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատութեան արձանը Նիւ Եօրքում: Տեսարժան վայրերի հնգեակը եզրափակում է Փարիզի Էյֆէլեան աշտարակը:

Տասնեակում տեղ են գտել նաեւ Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտեան կիսագնդի ամենաբարձր շէնքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում, եւ Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր