Հա

Հասարակական

26/12/2019 - 10:20

Մաքուր օդ շնչելու համար թեհրանցիները պէտք է սպասեն մինչ կիրակի

Չնայած Թեհրանում քամու եւ տեղումների կանխատեսումների, օդի որակի ցուցանիշը շարունակում է մնալ վտանգաւոր, տարիքային բոլոր խմբերի համար, իսկ Թեհրանի եւ Քարաջի բնակիչները մաքուր օդի համար ստիպւած են սպասել մինչեւ յաջորդ շաբաթ եւ կիրակի օրերը:

«alikonline.ir» - Չնայած Թեհրանում քամու եւ տեղումների կանխատեսումների, օդի որակի ցուցանիշը շարունակում է մնալ վտանգաւոր, տարիքային բոլոր խմբերի համար, իսկ Թեհրանի եւ Քարաջի բնակիչները մաքուր օդի համար ստիպւած են սպասել մինչեւ յաջորդ շաբաթ եւ կիրակի օրերը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է օդերեւութաբանական ծառայութեան փորձագէտ Ֆարիբա Գուդարզին:

Ըստ նրա՝ այսօր, Թեհրանում եւ Քարաջում օդի աղտոտւածութեան ցուցանիշը շարունակում է մնալ անառողջ, տարիքային բոլոր խմբերի համար: Թէեւ Թեհրանի բարձրունքներում այսօր՝ երեկոյեան սպասւում է անձրեւ եւ քամի, այդուհանդերձ, մինչ վաղը կէսօրին օդի աղտոտւածութեան ցուցանիշը զգայուն խմբերի համար կը շարունակել մնալ անառաողջ:

«Թեհրանի եւ Քարաջի օդը կը մաքրւի յաջորդ շաբաթ եւ կիրակի օրերին»,- ասել է փորձագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։