Հա

Հասարակական

31/12/2019 - 16:50

Ս. Ծննդեանը նախորդող պահոց շրջանն է

Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բարեկենդանը:

Սուրբ Ծննդեան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշւում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ:

«alikonline.ir» - Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բարեկենդանը, ըստ Panorama.am-ի՝ յիշեցնում է qahana.am-ը:

Սուրբ Ծննդեան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշւում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ:

Սուրբ Ծննդեան պահքն իր մէջ ընդգրկում է նաեւ ամանորեայ տօները մինչեւ յունւարի 5ը՝ Սուրբ Ծննդեան Ճրագալոյցը:

Ս. Ծննդեանը նախորդող մէկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչեւ յունւարի 5-ի երեկոյ մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործւում է բացառապէս բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս յունւարի 5-ի երեկոյեան, երբ եկեղեցում մատուցւում է Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի պատարագ եւ տրւում է Սուրբ Ծննդեան աւետիսը: Մարդիկ միմեանց ողջունում են «Քրիստոս ծնւեց եւ յայտնւեց, օրհնեալ է Յայտնութիւնը Քրիստոսի»:


Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։