Հա

Հասարակական

31/12/2019 - 16:30

Մոսկւայի փողոցներում արհեստական ձիւն է յայտնւել՝ զաւեշտալի մեկնաբանութիւնների տեղիք տալով սոցցանցերում

Սոցցաներում լուսանկարներ են յայտնւել, որոնցում երեւում է, թէ ինչպէս են Մոսկւայի փողոցներում յատուկ մեքենաների օգնութեամբ արհեստական ձիւն լցնում:

«alikonline.ir» - Սոցցաներում լուսանկարներ են յայտնւել, որոնցում երեւում է, թէ ինչպէս են Մոսկւայի փողոցներում յատուկ մեքենաների օգնութեամբ արհեստական ձիւն լցնում:

BBC News-ը նկատում է, որ արտասուոր երեւոյթը զաւեշտալի մեկնաբանութիւնների տեղիք է տւել համացանցում: Օգտատէրերից մէկը կատակել է ասելով. «Մոսկւայի բիւջէով այժմ կարելի է գնել ամէն ինչ, անգամ ձմեռ»:

«Սա նման չէ «գեներալ Ձմռանը»՝ հանրայայտ զրոյից ցածր ջերմաստիճանին, որն օգնել է յաղթել Նապոլէոնին եւ Հիտլերին»,- գրել է մէկ ուրիշը:

Այժմ «մշտական» ձիւն կարելի է տեսնել Մոսկվւայի գլխաւոր՝ Տւերսկայա պողոտայի ողջ երկայնքով:

ՌԴ մայրաքաղաքի իշխանութիւնները որոշել են արհեստական ձիւնով ապահովել փողոցները Նոր տարւայ տօնական օրերին, քանի որ Մոսկւայում գրանցւում է ամենատաք դեկտեմբերը 1886 թւականից ի վեր, եւ ձեան տեղումներ չեն գրեթէ լինում:

Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը յայտնել է, որ 2019-ին երկրում գերազանցւել է ամենատաք տարւայ ռեկորդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։