Հա

Հասարակական

11/01/2020 - 11:10

Ցուկերբերգը պատմել է, թէ ինչ է ակնկալում առաջիկայ տասնամեակից

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկայ տասնամեակի կանխատեսում է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թէ ինչպէս կը փոխւեն աշխարհն ու իմ կեանքը մինչեւ 2030 թւականը, եւ կենտրոնանալ դրանց վրայ»,- գրել է նա սոցցանցի իր էջում:

«alikonline.ir» - Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկայ տասնամեակի կանխատեսում է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թէ ինչպէս կը փոխւեն աշխարհն ու իմ կեանքը մինչեւ 2030 թւականը, եւ կենտրոնանալ դրանց վրայ»,- գրել է նա սոցցանցի իր էջում: Տեղեկացնում է «Արմնէպրես»-ը:

Ցուկերբերգը կարծում է, որ տասնամեակի հիմնական հարցերից մէկը կը դառնայ սերնդափոփութիւնը: «2030 թւականին յուսով եմ, որ միլենիալները ղեկավար պաշտօններ կը զբաղեցնեն մեծ թւով հիմնարկութիւններում»,- գրել է Ցուկերբերգը: Նա յաւելել յ, որ Chan Zuckerberg Initiative կազմակերպութիւնը յաջորդ տասնամեակի ընթացքում կը կենտրոնանայ երիտասարդ ձեռնարկատէրերի, գիտնականների եւ առաջնորդների վրայ:

Նաեւ, Facebook-ի ղեկավարի կարծիքով՝ առաջիկայ 10 տարում կը ստեղծւի նոր մասնաւոր սոցհարթակ: Բացի այդ, Ցուկերբերգը ենթադրում է, որ առաջիկայ տասնամեակում կը յայտնւեն նոր տեխնոլոգիական հարթակ՝ սմարթֆոն ընդլայնւած հնարաւորութիւններով լրացւած իրականութեան սարքաւորանքի հաշւին, խոշոր թւային հանրակցութիւնների կառավարման նոր ձեւեր, ինչպէս նաեւ փոքր գործարարութիւնը կը ստանայ խոշոր ընկերութիւնների հնարաւորութիւնները, մասնաւորապէս, զանազան տեխնոլոգիաներից օգտւելու հնարաւորութիւն, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։