Հա

Հասարակական

13/01/2020 - 10:20

«Ջրհեղեղը շրջապատել է Սիստան եւ Բալուչիստանի 400 գիւղ». նահանգապետ

Սիստան եւ Բալուչիստան նահանգի հարաւային շրջանում, ջրհեղեղը կտրել է աւելի քան 500 գիւղի ցամաքային կապը: Գործադրւած ջանքերի շնորհիւ, յաջողւել է դրանց մի մասի հետ վերականգնել կապը, այդուհանդերձ, շուրջ 400 գիւղ շարունակում են մեկուսացւած մնալ:

«alikonline.ir» - Սիստան եւ Բալուչիստան նահանգի հարաւային շրջանում, ջրհեղեղը կտրել է աւելի քան 500 գիւղի ցամաքային կապը: Գործադրւած ջանքերի շնորհիւ, յաջողւել է դրանց մի մասի հետ վերականգնել կապը, այդուհանդերձ, շուրջ 400 գիւղ շարունակում են մեկուսացւած մնալ: Այս մասին յայտարարել է նահանգապետ Ահմադ Ալի Մուհեբաթին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ յորդառատ տեղումների արդիւնքում, տարածաշրջանի երկու խոշոր՝ Փիշին եւ Զիրդան ջրամբարներն ամբողջովին լցւել են, եւ ջրի արտահոսքի պատճառով, Դաշտեարի եւ Բահուքալաթ շրջանների գիւղերը յայտնւել են ջրհեղեղի շրջափակման մէջ:

Ըստ նրա՝ երկու ջրամբարից, ջրի արտահոսքը կազմել է  350 մլն. խմ վայրկեանում, ինչն էլ չափազանց բարդացրել է իրավիճակը:

«Քոնարաք եւ Զիրաբ շրջաններն ամբողջովին պատւած են ջրով, եւ ցամաքային կապը կտրւած է»,- նշել է նա՝ յաւելելով, որ շրջանի բնակչութեանն առաջին անհրաժեշտութեան օգնութիւն հասցնելու համար անհրաժեշտ են յաւելեալ ուղաթիռներ:

Նահանգապետը նշել է, որ նահանգային իշխանութիւնները եւ համապատասխան մարմիններն անում են ամէն ինչ իրավիճակը կարգաւորելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։