Հա

Հասարակական

15/01/2020 - 11:10

Հայկական անձնագիրը՝ աշխարհի ամենագրաւիչ անձնագրերի 81-րդ հորիզոնականում

Henley&Partners շւէյցարական ընկերութիւնը թարմացրել է անձնագրերի գրաւչութեան վարկանիշը: Ցանկի նոր տարբերակը հրապարակւել է ընկերութեան կայքում:

«alikonline.ir» - Henley&Partners շւէյցարական ընկերութիւնը թարմացրել է անձնագրերի գրաւչութեան վարկանիշը: Ցանկի նոր տարբերակը հրապարակւել է ընկերութեան կայքում: Ըստ Panorama.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 81-րդ տեղը: Հայկական անձնագիրն առանց մուտքի արտօնագրի թոյլ է տալիս մուտք գործել 62 երկիր:

Վարկանիշային աղիւսակում  Վրաստանը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի գնալ 116 երկիր, իսկ Ադրբեջանը՝ 76-րդը, որի քաղաքացիները կարող են 67 երկիր ճանապարհորդել առանց վիզա։ Ռուսաստանի Դաշնութիւնն էլ 51-րդ հորիզոնականում է. ռուսական անձնագիրն առանց վիզայի ձեւակերպման թոյլ է տալիս մուտք գործել 118 երկիր:

Վարկանիշային աղիւսակը գլխաւորում է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են այցելել 191 երկիր։ Երկրորդ տեղում Սինգապուրն է (190 երկիր), երրորդում՝ Գերմանիան եւ Հարաւային Կորէան (երկուսն էլ՝ 189-ական երկիր):

Վարկանիշը հիմնւած է տեղաշարժման ազատութեան ինդեքսի վրայ, որը ցոյց է տալիս, թէ տւեալ երկրի քաղաքացին քանի պետութիւն կարող է այցելել առանց վիզայի կամ այն պարզեցւած կարգով ստանալու դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։