Հա

Հասարակական

16/01/2020 - 08:10

Աւստրալիային ոչ պակաս, քան մէկ դար կը պահանջւի հրդեհներից յետոյ վերականգնւելու համար

Աւստրալիային 100 տարի կը պահանջւի համատարած բնական հրդեհներից յետոյ վերականգնւելու համար, որոնք շարունակւում են անցեալ տարւայ աշնանից:

«alikonline.ir» - Աւստրալիային 100 տարի կը պահանջւի համատարած բնական հրդեհներից յետոյ վերականգնւելու համար, որոնք շարունակւում են անցեալ տարւայ աշնանից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունւարի 15-ին յայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Հրշէջ ծառայութեան տւեալներով, հէնց այդքան ժամանակ կը պահանջւի, որպէսզի Աւստրալիան վերադառնայ այն վիճակին, որում երկիրը եղել է հրդեհներից առաջ: Ինչպէս հաղորդում է NASA-ն, հրդեհներից ծխի շլէյֆը «առնւազն մէկ լրիւ պտոյտ կը կատարի երկրագնդի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրայ»: Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը «կտրուկ փոխել է գոյնը»՝ առաջացնելով «օդի որակի հետ կապւած լուրջ խնդիրներ»:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Ամանորի ժամանակ Աւստրալիայի հրդեհներից ծխի հետքերը նկատւել են Հարաւային Ամերիկայում, իսկ մինչեւ այս տարւայ յունւարի 8-ը ծխի շլէյֆը «կիսով չափ շրջանցել է երկրագունդը»: Սպասւում է, որ աւելի ցուրտ եղանակային պայմանները եւ կանխատեսւող անձրեւները կօգնեն պայքարել հրդեհների դէմ:

Ներկայում Աւստրալիայի արեւելքում դեռեւս ակտիւ են հրդեհների 100-ից աւելի օջախներ: Նշւում է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլեացիայի մէկ երրորդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։