Print this page
16/01/2020 - 11:00

Իւջի Կոյանագիին՝ Դիանա Աբգարի մասին

Tokyo Shimbun օրաթերթի յունւարի 15-ի համարում տպագրւել է Իւջի Կոյանագիի երկրորդ ծաւալուն յօդւածը` այս անգամ ամբողջութեամբ նւիրւած Դիանա Աբգարին:

«alikonline.ir» - Tokyo Shimbun օրաթերթի յունւարի 15-ի համարում տպագրւել է Իւջի Կոյանագիի երկրորդ ծաւալուն յօդւածը` այս անգամ ամբողջութեամբ նւիրւած Դիանա Աբգարին: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանութեան ֆէյսբուքեան էջը։

Յայտնի լրագրողի առաջին յօդւածում, որը տպագրւել էր հոկտեմբերի 5-ին, խօսւում էր Էյիչի Շիբուսավայի հիմնադրամի, Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած եւ որբանոցներում յայտնւած հայ մանուկներին ցուցաբերւած աջակցութեան մասին:

Յօդւածները պատրաստւել են դեսպանութեան կողմից տրամադրւած նիւթերի, Մելինէ Մեսրոպեանի` Դիանա Աբգարին նւիրւած գիտական աշխատութեան, ինչպէս նաեւ անցեալ տարւայ օգոստոսին դեսպանի հետ անցկացւած հարցազրոյցի հիման վրայ:

Յարակից լուրեր