Հա

Հասարակական

18/01/2020 - 08:10

Չինաստանի բնակչութեան թիւը գերազանցել է 1.4 միլիարդը

Չինաստանի բնակչութիւնը, չհաշւած յատուկ վարչական շրջաններ Հոնկոնգը, Մակաոն եւ Թայւանը, մինչեւ 2019 թ․ վերջը աւելացել է 4.67 միլիոն մարդով՝ գերազանցելով 1.4 միլիարդը։

«alikonline.ir» - Չինաստանի բնակչութիւնը, չհաշւած յատուկ վարչական շրջաններ Հոնկոնգը, Մակաոն եւ Թայւանը, մինչեւ 2019 թ․ վերջը աւելացել է 4.67 միլիոն մարդով՝ գերազանցելով 1.4 միլիարդը։ Այս մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական կոմիտէի տւեալները։ 2018 թ․ Չինաստանի բնակչութիւնը մեծացել է 5.3 միլիոնով: Ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2019 թ․ երկրում գրանցւել է 14.65 միլիոն նորածին, իսկ ծնելիութեան գործակիցը կազմել է 10.48՝ հազար մարդու համար։ Նոյն տարում Չինաստանում մահացել է 9.98 միլիոն մարդ, իսկ մահացութեան գործակիցը կազմել է 7.14՝ հազարին։ Բնակչութեան բնական աճը կազմել է 3.34՝ հազար մարդուն։ Տղամարդկանց թիւը կազմել է 715.27 միլիոն, կանանց թիւը՝ 687.78 միլիոն։ Բնակիչների ընդհանուր թիւը հասել է 1 միլիարդ 400 միլիոն 50 հազար մարդու։

16-59 տարեկան շխատունակ բնակչութեան ընդհանուր թիւը 2018 թ․ 897.29 միլիոն մարդուց կրճատւել է մինչեւ 896.4 միլիոն, ինչը կազմում է ընդհանուր բնակչութեան 64 տոկոսը։ 2018 թ․ այդ ցուցանիշը կազմել է 64.3 տոկոս։

2018 թ․ վերջին Չինաստանում հաշււում էր 60 տարեկանից բարձր 253.88 միլիոն բնակիչ, կամ ընդհանուր բնակչութեան 18.1 տոկոսը։ 65 տարեկանից բարձր մարդկանց թիւը 166.58 միլիոնից աճել է մինչեւ 176.03 միլիոնի, որը կազմում է երկրի ամբողջ բնակչութեան 12.6 տոկոսը։

Քաղաքային բնակչութիւնը մէկ տարւայ ընթացքում աճել է 17.06 միլիոնով եւ կազմել է 848.43 միլիոն, իսկ գիւղականը կրճատւել է 12.39 միլիոնով եւ կազմել է 551.6 միլիոն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։