Հա

Հասարակական

25/01/2020 - 08:20

Կարօ Փայլանը ներկայացւել է Նոբէլեան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդա Օհանեանը յայտնում է, որ միութիւնը դիմել է Նոբէլեան յանձնաժողովին առաջարկով՝ յանձնել Խաղաղութեան Նոբէլեան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:

«alikonline.ir» - «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդա Օհանեանը յայտնում է, որ միութիւնը դիմել է Նոբէլեան յանձնաժողովին առաջարկով՝ յանձնել Խաղաղութեան Նոբէլեան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:

«Մենք արդէն երկրորդ անգամ դիմել ենք Նոբէլեան կոմիտէ` 2020 թւականի Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանին, մարդ՝ ով ամբողջ կեանքը նւիրել է հայ եւ Մեծ Մերձաւոր Արեւելքի, ներառեալ Արեւմտեան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի եւ հէնց Թուրքիայի միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեանը»,- նշել է նա:

«Այսօր նա այն քիչ մարդկանցից է, ով պատասխանատւութիւն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժէքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները: Լինելով արմատներով Արեւմտեան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923 թթ. Հայոց Ցեղասպանութեան ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպէս իր պատմական հայրենիքում ցեղասպանութեան զոհերի ժառանգ՝ նա, անձնապէս ծանօթ է մարդկութեան դէմ ուղղւած այս սարսափելի յանցագործութեան բոլոր հետեւանքների մասին, որը ճանաչւել եւ դատապարտւել է Եւրոպայի եւ Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, ԵԽ, ինչպէս նաեւ բազմաթիւ ազդեցիկ միջազգային եւ կրօնական կազմակերպութիւնների կողմից»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Փայլանը Նոբէլեան մրցանակի էր ներկայացւել նաեւ 2018 թ.:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։