Հա

Հասարակական

25/01/2020 - 10:00

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մինչեւ 19-ի

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհւել է առնւազն 19 մարդ, 770-ից աւելին վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնել է երկրի առողջապահութեան նախարար Ֆահրեթին Քոջան:

«alikonline.ir» - Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհւել է առնւազն 19 մարդ, 770-ից աւելին վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնել է երկրի առողջապահութեան նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք 19 քաղաքացու ենք կորցրել: 221 տուժած ունենք Մալաթիայում եւ 551՝ Էլեազըղում»,- նրա խօսքն է մէջ բերել Անատոլիական գործակալութիւնը:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղէտների վարչութեան տւեալներով՝ 6.8 մագնիտուդով երկրաշարժը գրանցւել է ուրբաթ, տեղական ժամանակով 20:55-ին Էլեազըղ արեւելեան նահանգում, որի բնակչութիւնը կազմում է մօտ 400 հազար: Տարերքի օջախը, որը տարածւել էր նաեւ հարեւան նահանգ Մալաթիայի վրայ, 10 կմ խորութեան վրայ էր: Ստորգետնեայ ցնցումները զգացւել են երկրի շատ շրջաններում, եւհարեւան երկրներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։