Հա

Հասարակական

27/01/2020 - 10:30

Բիլ Գէյթսը 5 մլն. դոլար է նւիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դէմ պայքարի համար

Ամերիկեան Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն. դոլար է յատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դէմ պայքարում Չինաստանին աջակցելու համար:

«alikonline.ir» - Ամերիկեան Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն. դոլար է յատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դէմ պայքարում Չինաստանին աջակցելու համար: Ըստ News.am-ի՝ յայտնում է China Daily-ին:

Պարբերականի տեղեկութիւններով՝ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամն այս հարցում ակտիւօրէն փոխգործակցում է չինացի գործընկերների՝ մասնաւոր եւ հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք մասնակցում են թոքաբոբի չէզոքացման գործունէութեանը: Յատկացւած դրամական միջոցներն օգտագործւելու են ինչպէս վարակւածների յայտնաբերման, նրանց կարանտինի մէջ դնելու եւ բուժելու աշխատանքներում, այնպէս էլ վիրուսի դեմ պատւաստանիւթի արագացւած մշակման:

«Մենք խորապէս մտահոգւած ենք այդ հիւանդութեան տարածմամբ եւ անկեղծ յարգանք ենք արտայայտում նրանց, ովքեր թոքաբորբի դէմ պայքարի առաջնագծում են»,- յայտարարել է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրէն Լի Ինոն:

Նրա խօսքով՝ բարեգործական կազմակերպութիւնը նաեւ 5 մլն. դոլար կը յատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցութիւն ցուցաբերելու համար՝ մայրցամաքում թոքաբորբի նոր տեսակի վերահսկման եւ տարածման ռիսկերը նւազագոյնի հասցնելու գործում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Չինաստանը, առցանց հասարակութիւնները եւ նոր աշխարհակարգը
    Ակնարկ. Չինաստանը, առցանց հասարակութիւնները եւ նոր աշխարհակարգը

    «Քորոնա» ժահրի ծնունդը, տարածման կշռոյթները եւ վերահսկողութեան տակ առնուիլը Չինաստանի մէջ տարբեր մտածումներու դուռ կը բանայ եւ ինչու չէ նոր աշխարհակարգի ձեւաւորման գործընթացներուն մասին ուրուագծումներ կը կատարէ:

  • Չինաստանում կորոնավիրուսից բուժւել է վարակւածների գրեթէ 84%-ը
    Չինաստանում կորոնավիրուսից բուժւել է վարակւածների գրեթէ 84%-ը

    Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակւածների թիւն ամէն օրւան զուգընթաց նւազում է, ներկայում հիւանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնոյնժամանակ վարակւածների գրեթէ 84%-ը առողջացել է։

  • Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը
    Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը

    Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը, ասւում է ընկերութեան յայտարարութիւնում: 

  • Քաղաքական կորոնավիրուս
    Քաղաքական կորոնավիրուս

    Խորագիրը չպէտք է առաջնորդի եզրակացութեան կամ ուղղորդի ընթերցողի դատողութիւնը՝ թէ դաւադրական տեսութեան առանցքով է վերլուծւում հարցականներ ստեղծած համաճարակը: Թէեւ որոշ նախադրեալներ նպաստում են այդ ուղղութեամբ մտածողութիւն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառւող 1981-ի հրատարակութիւնը խօսում է 2020-ին, Չինասատանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի մասին, որը ստանալու է համաճարակի բնոյթ:

  • Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի
    Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի

    Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատւած դէպքերի թիւը գերազանցել է 77 հազար 150-ը, որոնցից 2592-ը՝ մահւան ելքով, 24 հազար 734-ը բուժւել եւ դուրս են գրւել հիւանդանոցներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։