Հա

Հասարակական

27/01/2020 - 15:50

«Առանձնայատուկ ուշադիր էր Բրայանտի եւ նրա ընտանիքի նկատմամբ». բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կործանւած ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ նախօրէին Լոս Անջելէսում կործանւած ուղղաթիռի օդաչուն ազգութեամբ հայ Արա Զոբայեանն է եղել:

«alikonline.ir» - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ նախօրէին Լոս Անջելէսում կործանւած ուղղաթիռի օդաչուն ազգութեամբ հայ Արա Զոբայեանն է եղել:

Այս մասին ըսր Tert.am-ի՝ գրում է The-sun.com-ը՝ մանրամասնելով, որ աւիաաղէտից րոպէներ առաջ նրան նախազգուշացրել են «չափազանց ցածր» թռչելու մասին:

Այս մասին պարզ է դարձել օդաչուի եւ աւիադիսպետչերի խօսակցութեան ձայնագրութիւնից: Նշւում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, եւ աւիադիսպետչերները փորձել են ճիշտ ուղղութիւն տալ, սակայն աւիաաղէտից վայրկեաններ առաջ կորցրել են կապն ուղղաթիռի հետ:

Ինչ վերաբերում է օդաչուին, ապա աղբիւրը նշում է, որ Զոբայեանը բազմաթիւ սկսնակ օդաչուներին է սովորեցրել թռչել եւ շատ սիրւած է եղել մասնագիտական շրջանակում:

Ըստ Heavy.com կայքի՝ Զոբայեանի ընկերներից մէկը սոցցանցերում գրել է, որ հանգուցեալն առանձնայատուկ ուշադիր էր Բրայանտի եւ նրա ընտանիքի նկատմամբ:

Օդաչուի հայազգի լինելու փաստը հաստատել է նաեւ Armenian Report-ը:

Յիշեցնենք, որ Բրայանտի մասնաւոր ուղղաթիռը նախքան Կալիֆորնիա նահանգում կործանւելը քառորդ ժամ պտտւել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆորնիայի Օրինջ շրջանից եւ ուղեւորւել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տւեալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպէի ընթացքում Գլենդէյլ քաղաքի վրայ 10 պտոյտ է կատարել, որից յետոյ ընկել է Լոս Անջելէսից 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Կալաբասաս սարի լանջին: Աղբիւրի տւեալների համաձայն` ուղղաթիռի ուղեւորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լէյքերզ» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Վթարի հետեւանքով զոհւել է եւս 8 մարդ, որոնց թւում է նաեւ մարզիկի 13-ամեայ դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորէն: Ողբերգութեան հնարաւոր պատճառներից է վատ տեսանելիութիւնը, քանի որ այդ օրը Կալիֆորնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդէս է եկել «Լոս Անջելէս Լէյքերզ» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: Բասկետբոլիստը սպորտային կարիերան աւարտել է 2016 թւականին, որից յետոյ մանկական պատմւածքների ժողովածու եւ մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժւարութիւնների մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։