Հա

Հասարակական

30/01/2020 - 13:00

Երեւան-Թեհրան աւտոբուսի վթարի հետեւանքով զոհեր չկան

Երէկ յունւարի 29-ի՝ Երեւանից Թեհրան վերադարձի ճանապարհին վթարի ենթարկւած ուղեւորատար աւտոբուսի տուժածների թւում զոհեր չկան:

«alikonline.ir» - Երէկ յունւարի 29-ի՝ Երեւանից Թեհրան վերադարձի ճանապարհին վթարի ենթարկւած ուղեւորատար աւտոբուսի տուժածների թւում զոհեր չկան:

Վթարի հետեւանքով ուղեւորներից 14-ը վիրաւորւել են: Միջադէպից անմիջապէս յետոյ վիրաւիրներին տեղափոխել են հիւանդանոց: Ուղեւորներից 10-ը դուրս են գրւել հիւանդանոցից, իսկ 4-ը շարունակում են գտնւել Միանէյի հիւանդանոցում:

Նշենք, որ աւտոբուսի ուղեւորների թւում չկան իրանահայեր:

Յիշեցնենք, որ յունւարի 29-ի՝ Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերութեանը պատկանող ուղեւորատար աւտոբուսը վթարի էր ենթարկւել Թաւրիզ-Զանջան ճանապարհին՝ Միանէ քաղաքի մօտակայքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։