Հա

Հասարակական

01/02/2020 - 10:30

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացւել է ՀՀ Տաւուշի մարզի Բերդ քաղաքում եւ Պառաւաքար գիւղում

Փետրւարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինւիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան (ԱԻՆ) Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

«alikonline.ir» - Փետրւարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինւիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան (ԱԻՆ) Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 41.060 եւ արեւելեան երկայնութեան 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացւել է ՀՀ Տաւուշի մարզի Բերդ քաղաքում եւ Պառաւաքար գիւղում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։