Հա

Հասարակական

02/02/2020 - 11:50

Կորոնավիրուսի դէմ պայքարի համար Չինաստանը ԵՄ-ից արտակարգ օգնութիւն է խնդրել

Չինաստանի պետական քարտուղար Լի Կեցեանը զանգահարել է Եւրոխորհրդարանի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայէնին եւ արտակարգ օգնութիւն խնդրել կորոնավիրուսի դէմ պայքարի համար:

«alikonline.ir» - Չինաստանի պետական քարտուղար Լի Կեցեանը զանգահարել է Եւրոխորհրդարանի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայէնին եւ արտակարգ օգնութիւն խնդրել կորոնավիրուսի դէմ պայքարի համար: Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Global Times-ը։

Մասնաւորապէս, հեռախօսազրոյցում Կեցեանը ԵՄ երկրներին խնդրել է Չինաստանին վիրուսի դէմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցներ մատակարարել։

Յիշեցնենք, որ չինական 2019-nCoV կորոնավիրուսից մահերի թիւը հասել է 259-ի, հիւանդացութեան հաստատւած դէպքերը՝ 11.791-ի։

Շատ երկրներ ստեղծւած իրավիճակում սկսել են Չինաստանի քաղաքացիների, ինչպէս նաեւ Չինաստանում գտնւողների ժամանման սահմանափակումներ մտցնել։ Նման հրամանագիր վերջերս ստորագրել է նաւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հայաստանը նոյնպէս դիտարկում է նման արգելքի սահմանումը, սակայն դա չի վերաբերի հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիներին։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակման դէպքեր են գրանցւել, Չինաստանից բացի, 18 այլ երկրներում, ընդ որում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում եղել են մարդուց մարդուն վարակելու դէպքեր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։