Հա

Հասարակական

03/02/2020 - 09:10

Չինաստանում 8 օրում կառուցւած հիւանդանոցը այսօրւանից կը սկսի ընդունել կորոնավիրուսով հիւանդներին

Չինաստանի Ուհան քաղաքում փետրւարի 3-ին իր աշխատանքը կը մեկնարկի նոր տեսակի կորոնավիրուսով վարակւած հիւանդների բուժման համար նախատեսւած հիւանդանոցը:

«alikonline.ir» - Չինաստանի Ուհան քաղաքում փետրւարի 3-ին իր աշխատանքը կը մեկնարկի նոր տեսակի կորոնավիրուսով վարակւած հիւանդների բուժման համար նախատեսւած հիւանդանոցը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Նորագոյն բուժհաստատութեան մակերեսը, որը նախատեսւած է 1000 հիւանդի համար, կազմում է 33.900 քառ. մետր: Հիւանդների ընդունումը կը սկսւի երկուշաբթի օրւանից: Շինարարական աշխատանքներն ութ օր են տեւել:

Չինական պարբերականները յայտնում են, որ հիւանդանոցում 1400 ռազմական բժիշկ է աշխատելու:

Հաղորդւում է նաեւ, որ կորոնավիրուսով հիւանդների բուժման համար նախատեսւած երկրորդ հիւանդանոցն իր աշխատանքները կը սկսի փետրւարի 5-ին:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Չինաստանը, առցանց հասարակութիւնները եւ նոր աշխարհակարգը
    Ակնարկ. Չինաստանը, առցանց հասարակութիւնները եւ նոր աշխարհակարգը

    «Քորոնա» ժահրի ծնունդը, տարածման կշռոյթները եւ վերահսկողութեան տակ առնուիլը Չինաստանի մէջ տարբեր մտածումներու դուռ կը բանայ եւ ինչու չէ նոր աշխարհակարգի ձեւաւորման գործընթացներուն մասին ուրուագծումներ կը կատարէ:

  • Չինաստանում կորոնավիրուսից բուժւել է վարակւածների գրեթէ 84%-ը
    Չինաստանում կորոնավիրուսից բուժւել է վարակւածների գրեթէ 84%-ը

    Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակւածների թիւն ամէն օրւան զուգընթաց նւազում է, ներկայում հիւանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնոյնժամանակ վարակւածների գրեթէ 84%-ը առողջացել է։

  • Քաղաքական կորոնավիրուս
    Քաղաքական կորոնավիրուս

    Խորագիրը չպէտք է առաջնորդի եզրակացութեան կամ ուղղորդի ընթերցողի դատողութիւնը՝ թէ դաւադրական տեսութեան առանցքով է վերլուծւում հարցականներ ստեղծած համաճարակը: Թէեւ որոշ նախադրեալներ նպաստում են այդ ուղղութեամբ մտածողութիւն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառւող 1981-ի հրատարակութիւնը խօսում է 2020-ին, Չինասատանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի մասին, որը ստանալու է համաճարակի բնոյթ:

  • Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի
    Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիւը հասել է 2592-ի

    Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատւած դէպքերի թիւը գերազանցել է 77 հազար 150-ը, որոնցից 2592-ը՝ մահւան ելքով, 24 հազար 734-ը բուժւել եւ դուրս են գրւել հիւանդանոցներից:

  • Չինաստանում բժշկական դիմակների նոր գործարան կը կառուցւի
    Չինաստանում բժշկական դիմակների նոր գործարան կը կառուցւի

    Պեկինում նախատեսւում է նոր գործարան կառուցել բժշկական դիմակների արտադրութեան համար: Սա կօգնի լուծել դրանց պակասի խնդիրը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։