Հա

Հասարակական

03/02/2020 - 14:20

Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններ. Հայ համայնքի մասնակցութեան կարեւորութինն ու պատասխանատւութիւնը

Սիրելի հայրենակից,

Մօտենում ենք Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններին: Իրանահայ համայնքն Իրանի Սահմանադրութեամբ ամրագրւած օրէնքի համաձայն՝ խորհրդարանում զբաղեցնում է հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորների համար վերապահւած երկու աթոռ:

Սիրելի հայրենակից,

Մօտենում ենք Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններին: Իրանահայ համայնքն Իրանի Սահմանադրութեամբ ամրագրւած օրէնքի համաձայն՝ խորհրդարանում զբաղեցնում է հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորների համար վերապահւած երկու աթոռ:

Համապետական մակարդակի կողքին, իրանահայ համայնքը գիտակցել ու պաշտպանել է իր ազգային-կրօնական ու համայնքային անբեկանելի իրաւունքները, որոնց կենսագործման լաւագոյն միջոցն են հանդիսացել վերոնշեալ երկու աթոռն զբաղեցնող խորհրդարանի մեր պատգամաւորները:

Իրանահայ գիտակից համայնքը նշւած իրաւունքների եւ դրանց պաշտպանելու ի խնդիր պատրաստւում է մասնակցելու Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններին եւ դրանով ապացուցել, որ իբրեւ իրանահայ ազգային եւ կրօնական համայնքի անդամներ եւ Իրանի քաղաքացիներ ընդունակ է համարժէք կեցւածք ցուցաբերել թէ՛ ներհամայնքային, եւ թէ՛ երկրի պետական-քաղաքական բախտորոշ իրադարձութիւնների ուղղութեամբ:

Առ այդ կարելի է բնութագրել ընտրութիւններին մասնակցելու կարեւորագոյն պատճառները, ըստ հետեւեալի.

- Ընտրութիւններին մասնակցելով, կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը՝ «Կայուն Իրան, հզօր համայնք» գաղափարին ի խնդիր:

- Ընտրութիւններին բարձր տոկոսով մասնակցութիւն ունենալով պահպանում ենք Իրանի Սահմանադրութեամբ ամրագրւած մեր իրաւունքները:

- Յիշենք՝ չմասնակցելով քւէարկութեան, հրաժարւում ենք մեր ճակատագիրը մեր ձեռքով կերտելու իրաւունքից, տալով այդ իրաւունքը ուրիշներին…

- Հրաժարւելով քւէի մեր իրաւունքից, նշանակում է հրաժարւել նաեւ «Քւէ»-ով պայմանաւորւած իրաւունքներից:

- Եւ ի վերջոյ բարձր մասնակցութիւնը եւ քւէների բարձր պատկերը, ուժի աղբիւր է ընտրւող պատգամաւորի համար, սեփական համայնքի իրաւունքների պահպանման ու նրա պահանջները իրականացնելու գործում:

Միասին մասնակցենք փետրւարի 21-ին (Էսֆանդի 2) կայանալիք Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններին ի նպաստ «Կայուն Իրան»-ի եւ «Հզօր համայնք»-ի:

 

Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւնների Հիւսիսային իրանահայութեան

Կենտրոնական Ընտրական շտաբ

Փետրւար, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։