Հա

Հասարակական

13/02/2020 - 08:42

2019 թւականին շատ հարուստ մարդկանց թիւն աւելացել է 10 տոկոսով

Շատ հարուստ մարդկանց (very high net worth, VHNW) թիւը 2019 թւականին աւելացել է 10 տոկոսով եւ հասել է 2,7 միլիոնի, վկայում են Wealth-X վերլուծական ընկերութեան տւեալները: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«alikonline.ir»- Շատ հարուստ մարդկանց (very high net worth, VHNW) թիւը 2019 թւականին աւելացել է 10 տոկոսով եւ հասել է 2,7 միլիոնի, վկայում են Wealth-X վերլուծական ընկերութեան տւեալները: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շատ հարուստ մարդկանց թիւը, ում կարողութիւնը գնահատւում է 5-30 մլն դոլար, 2019 թւականին բաւական՝ մօտ 10 տոկոսով աճել է»,- նշւում է հետազօտութեան մէջ։

Նրանց կարողութեան ընդհանուր արժէքը նոյնպէս աճել է 10 տոկոսով եւ հասել է 26,6 տրլն դոլարի։ Բացի այդ, ընկերութիւնը ուշադրութիւն է դարձնում, որ 2018 թւականին այս ցուցանիշը միայն 1 տոկոսով էր աւելացել։

Շատ հարուստ մարդկանց թւի աճով առաջատարը Հիւսիսային Ամերիկան է։ Հետազօտութեան համաձայն, նրանց կարողութեան ընդհանուր չափը մեծացել է մօտ 15 տոկոսով։

Ակտիւ աճ է գրանցւել նաեւ Ասիայում եւ Աֆրիկայում։ Եւրոպայում եւ Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում դիտարկւել է աւելի քիչ աճ, սակայն աւելի շատ, քան Մերձաւոր Արեւելքում։ Լատինական Ամերիկայում եւ Կարիբեան աւազանի երկրներում բարեկեցութեան աճ չի նկատւել։ Բոլոր նրանց, ում կարողութիւնը գերազանցում է 30 միլիոնը, ընկերութիւնն անւանում է «ուլտրահարուստ մարդ»։

Wealth-X-ը զբաղւում է ամենահարուստ մարդկանց շրջանում հետազօտութիւններով։ Ընկերութիւնը հիմնադրվւել է 2010 թւականին, եւ գրասենեակներ ունի Հիւսիսային Ամերիկայում, Եւրոպայում ու Ասիայում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։