Հա

Հասարակական

15/02/2020 - 10:00

Ողջոյն սուրիական խորհրդարանին եւ սուրիացի ազնիւ ժողովրդին

Ողջունում ենք Սուրիական խորհրդարանի միաձայնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուն եւ այն դատապարտելու պատմական եւ արդար որոշումին առիթով։

Ողջունում ենք Սուրիական խորհրդարանի միաձայնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուն եւ այն դատապարտելու պատմական եւ արդար որոշումին առիթով։

Սուրիան իր ժողովրդով առաջին ականատես վկան է եղել հայ ժողովրդի զանգւածային ջարդերին եւ տեղահանութեան։ Սուրիացի ազնիւ ժողովրդի եւ յակտապէս ցեղապետներից շատեր նոյնիսկ փորձեր են փրկել գաղթականներին նրանց գաղտնի փոխադրելով աւելի ապահով վայրեր։

Այսպէս Սուրիան երկրորդ արաբական երկիրն է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը։ Առաջին արաբական երկիրը Լիբանանը եղած է, որ ճանաչել էր Հայոց Ցեղասպանութիւնը։

Շնորհաւորում եւ գնահատում ենք Սուրիական խորհրդարանն ու երկրի ղեկավարութիւնը գլխաւորութեամբ վսեմաշուք նախագահ դոկտ. Պաշար էլ Ասադին եւ առաւել ուժ, կարողութիւն ենք մաղթում Սուրիական քաջարի բանակին, որպէսզի կարողանայ իր երկիրը մաքրագործէ ահաբեկչական շարժումներից եւ օտար ուժերից։

Յանուն ողջ հայութեան եւ այս պարագային իրանահայութեան մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Սուրիացի ազնիւ ժողովրդի  զաւակներին, որոնց յիշողութեան մէջ դեռ կենդանի է ցեղասպանութեան ենթարկւած մեր ժողովրդի կրած տառապանքի, սովամահութեան յիշատակը։

Այս առիթով նաեւ կապ հաստատեցինք Իրանում հաւատարմագրւած Սուրիոյ մեծարգոյ դեսպանի հետ, մեր ուրախութիւնն ու շնորհակալութիւնը յայտնելու իրեն եւ իր միջոցաւ Սուրիոյ խորհրդարանին, վսեմաշուք նախագահին եւ ողջ ժողովրդին, միաժամանակ դատապարտելով թուրքական բանակի ոտնձգութիւնները սուրիական սահմաններից ներս։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

14 փետրւար 2020

Թեհրան

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպութիւնը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը
    ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպութիւնը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

    ԱՄՆ Կոլորադօ նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպութիւնը, որը ստեղծւել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։

  • Հայ սկաուտները երախտագիտութիւն են յայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար
    Հայ սկաուտները երախտագիտութիւն են յայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար

    Դամասկոսում հայ սկաուտները կազմակերպել են երթ՝ երախտագիտութիւն յայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։