Հա

Հասարակական

17/02/2020 - 08:50

58 տարեկանում յանկարծամահ է եղել յայտնի լուսանկարիչ ֆոտոլրագրող Գերման Աւագեանը

58 տարեկան հասակում երէկ՝ փետրւարի 16-ին յանկարծամահ է եղել  լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Գերման Աւագեանը:

«alikonline.ir» - 58 տարեկան հասակում երէկ՝ փետրւարի 16-ին յանկարծամահ է եղել  լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Գերման Աւագեանը. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նա լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացոյցի համար, Բաց հասարակութեան ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արւեստը հայկական կալանավայրերում» օրացոյցը, աշխատել տարբեր պարբերականների հետ:

1989 թւականից Գ. Աւագեանը՝ որպէս ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Աւագեանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտաւոր առողջութեան խնդիրներին, հանքարդիւնաբերութեան հարցերին, հաշմանդամութեան ու աղքատութեան խնդիրներին:

Գերման Աւագեանի ցուցահանդէսները․

Միութէնական ցուցահանդէս, Մոսկւա (1986 թ., բրոնզէ մեդալ) «Ղարաբաղ 92», Երեւանի պատմութեան թանգարան, 1992 թ. «Ծանօթ դէմքերի քաղաքը», մասնաւոր շոու, Երեւան, 1994 թ. «Վաղւայ օրւայ տունը», ԻՒՆԻՍԵՖ, 1995 թ. «Կատակողների դպրոցը», Երեւան Հայկական արւեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա «SOS-ի կանչ» բանականութեան թագաւորութիւնից անդին, մասնաւոր շոու, Երեւան, 1997 թ. «Իմիջիայլոց» մասնաւոր ցուցահանդէս - շոու, Երեւան, 1998 թ. Միջազգային Բիեննալէ, Գիւմրի ԻՒՆԵՍԿՕ, «Մի լքէք տարիքաւորներին», 1999 թ. «SOS-ի կանչ» բանականութեան թագաւորութիւնից անդին, մասնաւոր շոու, Տորոնտօ, Կանադա «Չյայտարարւած պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտութիւն «Լոյսը թունելի վերջում», ԻՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխաւոր գրասենեակ, Երեւան, 2000 թ. Անհատական 30 շրջիկ ցուցահանդէսներ սահմանամերձ գիւղերում, 2006 թ. «Մահից յետոյ ծնւածները» շարք, ֆոտոփառատօն, Ֆրանսիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։