Հա

Հասարակական

18/02/2020 - 08:35

Amazon-ի ղեկավարը բարեգործական հիմնադրամ կը ստեղծի կլիմայի փոփոխութիւնների դէմ պայքարի համար

Amazon ընկերութեան հիմնադիր ղեկավար Ջէֆ Բեզոսը բարեգործական հիմնադրամ է ստեղծում կլիմայի փոփոխութիւնների դէմ պայքարի համար:

«alikonline.ir» - Amazon ընկերութեան հիմնադիր ղեկավար Ջէֆ Բեզոսը բարեգործական հիմնադրամ է ստեղծում կլիմայի փոփոխութիւնների դէմ պայքարի համար: Հիմնադրամը կունենայ Bezos Earth Fund անւանումը: Ըստ Tert.am-ի՝ գրում է Life.ru-ն: 

Սկզբնապէս բիզնեսմենը բարեգործական հիմնադրամին կը յատկացնի 10 միլիարդ դոլար: Մասնաւորապէս, այդ գումարը որպէս դրամաշնորհ կը տրւի գիտնականներին, հասարակական գործիչներին եւ ակտիւիստներին, որոնք զբաղւում են կլիմայի փոփոխութեան դէմ պայքարով:

«Կլիմայի փոփոխութիւնը մեր մոլորակի համար ամենամեծ սպառնալիքն է: Միւսների հետ աշխատելով՝ ես ցանկանում եմ ինչպէս առկայ մեթոդները կատարելութեան հասցնել, այնպէս էլ մեր ընդհանուր մոլորակի կլիմայի փոփոխութեան կործանարար ազդեցութեան դէմ պայքարի նոր մեթոդներ ուսումնասիրել»,- ինսթագրամեան իր էջում գրել է Բեզոսը:

Ներկայ պահին Ջէֆ Բեզոսն, ըստ Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ մարդն է: Յունւար ամսւայ վերջի տւեալներով՝ նրա կարողութիւնը կազմում է 115.5 միլիարդ դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։