Հա

Հասարակական

23/02/2020 - 11:10

Երկրաշարժ՝ Արեւմտեան Ատրպատականում

Այսօր՝ առաւօտեան, ժամը 09:22-ին ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ երկրաշարժը ցնցել է Արեւմտեան Ատրպատական նահանգը:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, ժամը 09:22-ին ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Արեւմտեան Ատրպատական նահանգը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Խոյ քաղաքից 31 կմ. դէպի հարաւ-արեւմուտք՝ Ղաթուր շրջանում, հիւսիսային լայնութեան 38.39 եւ արեւելեան երկայնութեան 44.60 աշխարհագրական կոորդինատներով:

Հնարաւոր աւերածութիւնների եւ կորուստների մասին դեռեւս տեղեկութիւններ չկան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։