Հա

Հասարակական

23/02/2020 - 13:40

Արեւմտեան Ատրպատականի երկրաշարժից տուժածների թիւն հասել է 30-ի

Նախօրէին Արեւմտեան Ատրպատական նահանգի Ղաթուր շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիւն հասել է 30-ի:

«alikonline.ir» - Նախօրէին Արեւմտեան Ատրպատական նահանգի Ղաթուր շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիւն հասել է 30-ի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է Խոյ քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման շտաբի քարտուղար Իսմայիլ Սալեմ Խոյին:

Պաշտօնեան նշել է, թէ կանխատեսւում է, որ այս թիւը կը մեծանայ: Ըստ նրա՝ երկարաշարժից զգալիօրէն տուժել է շրջանի 7 գիւղ:

Սալեմ Խոյին տեղեկացրել է, որ երկրաշարժից տուժած բնակավայրերում աշխատում են «Կարմիր մահիկ»-ի եւ արտակարգ իրավիճակների կառավարման շտաբի աշխատակիցները, որոնք առաջին անհրաժեշտութեան օգնութիւնն են ներկայացնում տուժածներին:

Յիշեցնենք, որ այսօր՝ առաւօտեան ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Արեւմտեան Ատրպատական նահանգը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Խոյ քաղաքից 31 կմ. դէպի հարաւ-արեւմուտք՝ Ղաթուր շրջանում, հիւսիսային լայնութեյան 38.39 եւ արեւելեան երկայնութեան 44.60 աշխարհագրական կոորդինատներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։