Հա

Հասարակական

25/02/2020 - 11:10

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

112 տարեկան հասակում փետրւարի 23-ին Ճապոնիայում վախճանւել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբէ Տիտեցուն:

«alikonline.ir» - 112 տարեկան հասակում փետրւարի 23-ին Ճապոնիայում վախճանւել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբէ Տիտեցուն: Այդ մասին յայտնել է Kyodo գործակալութիւնը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նա մահացել է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրւարի 12-ին տղամարդը Գինէսի ռեկորդների գրքում էր յայտնւել որպէս Երկրագնդի ամենատարեց բնակիչը:

Վատանաբեն ծնւել է 1907 թւականի մարտի 5-ին գիւղացու ընտանիքում եւ 20 տարեկանում տեղափոխւել է Տայւան, որտեղ 18 տարի է ապրել, նախքան Ճապոնիա վերադառնալը: Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարւում էր Մասաձօ Նոնական՝ Հոկայդօ կղզուց, որը մահացել է 2019 թւականի յունւարի 20-ին 113 տարեկան հասակում:

Ինչպէս աւելի վաղ տեղեկացւել է, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիւը 2015 թւականին առաջին անգամ գերազանցել է 10 միլիոնը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։