Հա

Հասարակական

01/03/2020 - 09:40

«Կինը յանուն զարգացման 2020» միջոցառմանը կարժեւորւի տարբեր ոլորտների կանանց աշխատանքը

Տնտեսութեան, կրթութեան եւ առողջապահութեան բնագաւառներում իրենց ակտիւ ու բարեխիղճ գործունէութեամբ աչքի ընկած կանանց խրախուսելու նպատակով Երեւանում կանցկացւի «Կինը յանուն զարգացման 2020» համահայկական մրցանակաբաշխութիւնը:

«alikonline.ir» - Տնտեսութեան, կրթութեան եւ առողջապահութեան բնագաւառներում իրենց ակտիւ ու բարեխիղճ գործունէութեամբ աչքի ընկած կանանց խրախուսելու նպատակով Երեւանում կանցկացւի «Կինը յանուն զարգացման 2020» համահայկական մրցանակաբաշխութիւնը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը տեղի կունենայ մարտի 8-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում:

Կը պարգեւատրւեն այն կանայք եւ կազմակերպութիւնները, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրութեան եւ ծառայութեան բարձր որակ: Մրցանակակիրների մէջ կան նաեւ հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ, վաստակաւոր բժիշկներ:

Մրցանակաբաշխութեան կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփիւռք» ամսագիրն է, որի կողմից իրականացւած թիմային աշխատանքի եւ առցանց տիրոյթում յատուկ իրականացւած սոցհարցումների արդիւնքում էլ ընտրւել են մրցանակակիրները: Միջոցառմանը ներկայ կը լինեն հիւրեր ՀՀ գերատեսչութիւններից եւ դիւանագիտական կառոյցներից: Միջոցառումը կուղեկցւի համերգային ծրագրով: Կանանց շնորհաւորելու կը գան ՀՀ յայտնի արտիստներ, երգիչ-երգչուհիներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։