Հա

Հասարակական

03/03/2020 - 13:10

Փախուստ ապոկալիպսիսից

Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

Իսկ եթէ համաճարակի տւեալ տեսակը աշխարհագրական լայն տարածում գտնի, ինչը կորոնավիրուսի դէպքում տեղի ունեցաւ մեր օրերին, ապա ապոկալիպսիսի իրականցումը ոչ թէ միֆական պատմութիւն է, առասպելական սպառնալիք, այլ, անխուսափելի իրականութիւն՝ քաոս, որում արդէն յայտնւել ենք:

Սա իհարկէ ամենաողբերգական, դրամատիկ սցենարների եւ կանխատեսումների շարքից է, որի պակասը մեր օրերում բնաւ էլ չի զգացւում:

Իրականում, մեր կեանքը յագեցած է մարդկային փորձութեան արձանագրած պիկերի ու անկումների զիգզագներով, եւ ինչ խօսք COVID-19-ի շնորհիւ բոլորիս կեանքի փորձութիւնների ցուցանիշը բարձր ռիթմով շարունակում է վերելք ապրել: Դեռեւս:

Այդ փորձութիւններն ամենեւին էլ անհիմն չեն: Մեր կեանքի պատմութեան այս հատւածի շուրջ ստեղծւած անհանգստութիւնները, ճիշտ ընտրութիւն կատարելու անհրաժեշտութեամբ պայմանաւորւած մշտական տւայտանքները, ներքին հանգստութեան որոնումները նոյնպէս բնորոշ են բարդ ժամանակներին:

Պէտք չէ սակայն մոռանալ այն փաստը, որ պատմութեան ընթացքում համաճարակները միշտ էլ եղել են, եւ պէտք չէ սեւեռւել թեմայի ամենադրամատիկ կարգի կանխատեսումների վրայ, թէկուզ միայն այն պատճառով, որ հէնց պատութիւնն իր էութեամբ աւելի շատ, եւ հիմնականում կառուցւած է այն բանի վրայ, թէ օրհասական պահերին ինչպէ՞ս են մարդիկ իրենց դրսեւորում հին ու նոր ժամանակներում:

Աշխարհի վերջը կանխատեսել են մ.թ. 33 թւականից մինչեւ օրս, եւ դեռեւս այդ ժանրի կանխատեսումներից ոչ մէկն էլ իրականութիւն չի դարձել:

Իսկ ինչ վերաբերում է գլոբալ տարածում գտած համաճարակի դէմ պայքարի միջոցներին, անհրաժեշտ է պլանաւորել ոչ թէ փախուստի ամենաէքստիմ սցենարները, այլ հէնց երկար ժամանկով տանը մնալու ճանապարհային քարտէզը:

Սա դեռեւս կարող է լինել կորոնավիրուսի եւ դրա հետեւանքով պայմանաւորւած հնարաւոր ողբերգական սցենարների յաղթահարման ամեաապահով ճանապարհը, եթէ, իհարկէ, կորնավիրուսի հետ միասին հրաբուխ չժայթքի կամ երկնաքար չընկնի երկրի վրայ։ Նմանատիպ դէպքերում, օրինակ՝ փոթորիկների կամ էլ քիմիական յարձակումների ժամանակ աւելի ապահով է տանը մնալ, քան փողոց դուրս գալ։ Կորոնայի ժամանակ առաւել եւս:

Վերադառնալով ապոկալիպսիսին, պէտք է արձանագրել, որ այն կը շարունակի մնալ ամենահետաքրքիրներից մէկը կինոարտադրութիեան գիտա-ֆանտաստիկայի ժանրում, որի մասին բազմաթիւ ֆիլմեր են նկարահանւել եւ դեռ շատերը կը նկարահանւեն:

Իսկ այժմ աշխարհի վերջին պէտք է պաուզա տալ՝ մի քանի միլիոն տարով, քանի որ տանը մնալը, հիգիենիայի կանոններին հետեւելը շարունակում է մնալ առաջնայինը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։