Հա

Հասարակական

03/03/2020 - 13:10

Փախուստ ապոկալիպսիսից

Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

Իսկ եթէ համաճարակի տւեալ տեսակը աշխարհագրական լայն տարածում գտնի, ինչը կորոնավիրուսի դէպքում տեղի ունեցաւ մեր օրերին, ապա ապոկալիպսիսի իրականցումը ոչ թէ միֆական պատմութիւն է, առասպելական սպառնալիք, այլ, անխուսափելի իրականութիւն՝ քաոս, որում արդէն յայտնւել ենք:

Սա իհարկէ ամենաողբերգական, դրամատիկ սցենարների եւ կանխատեսումների շարքից է, որի պակասը մեր օրերում բնաւ էլ չի զգացւում:

Իրականում, մեր կեանքը յագեցած է մարդկային փորձութեան արձանագրած պիկերի ու անկումների զիգզագներով, եւ ինչ խօսք COVID-19-ի շնորհիւ բոլորիս կեանքի փորձութիւնների ցուցանիշը բարձր ռիթմով շարունակում է վերելք ապրել: Դեռեւս:

Այդ փորձութիւններն ամենեւին էլ անհիմն չեն: Մեր կեանքի պատմութեան այս հատւածի շուրջ ստեղծւած անհանգստութիւնները, ճիշտ ընտրութիւն կատարելու անհրաժեշտութեամբ պայմանաւորւած մշտական տւայտանքները, ներքին հանգստութեան որոնումները նոյնպէս բնորոշ են բարդ ժամանակներին:

Պէտք չէ սակայն մոռանալ այն փաստը, որ պատմութեան ընթացքում համաճարակները միշտ էլ եղել են, եւ պէտք չէ սեւեռւել թեմայի ամենադրամատիկ կարգի կանխատեսումների վրայ, թէկուզ միայն այն պատճառով, որ հէնց պատութիւնն իր էութեամբ աւելի շատ, եւ հիմնականում կառուցւած է այն բանի վրայ, թէ օրհասական պահերին ինչպէ՞ս են մարդիկ իրենց դրսեւորում հին ու նոր ժամանակներում:

Աշխարհի վերջը կանխատեսել են մ.թ. 33 թւականից մինչեւ օրս, եւ դեռեւս այդ ժանրի կանխատեսումներից ոչ մէկն էլ իրականութիւն չի դարձել:

Իսկ ինչ վերաբերում է գլոբալ տարածում գտած համաճարակի դէմ պայքարի միջոցներին, անհրաժեշտ է պլանաւորել ոչ թէ փախուստի ամենաէքստիմ սցենարները, այլ հէնց երկար ժամանկով տանը մնալու ճանապարհային քարտէզը:

Սա դեռեւս կարող է լինել կորոնավիրուսի եւ դրա հետեւանքով պայմանաւորւած հնարաւոր ողբերգական սցենարների յաղթահարման ամեաապահով ճանապարհը, եթէ, իհարկէ, կորնավիրուսի հետ միասին հրաբուխ չժայթքի կամ երկնաքար չընկնի երկրի վրայ։ Նմանատիպ դէպքերում, օրինակ՝ փոթորիկների կամ էլ քիմիական յարձակումների ժամանակ աւելի ապահով է տանը մնալ, քան փողոց դուրս գալ։ Կորոնայի ժամանակ առաւել եւս:

Վերադառնալով ապոկալիպսիսին, պէտք է արձանագրել, որ այն կը շարունակի մնալ ամենահետաքրքիրներից մէկը կինոարտադրութիեան գիտա-ֆանտաստիկայի ժանրում, որի մասին բազմաթիւ ֆիլմեր են նկարահանւել եւ դեռ շատերը կը նկարահանւեն:

Իսկ այժմ աշխարհի վերջին պէտք է պաուզա տալ՝ մի քանի միլիոն տարով, քանի որ տանը մնալը, հիգիենիայի կանոններին հետեւելը շարունակում է մնալ առաջնայինը:

Յարակից լուրեր

  • «Թեհրան նահանգի գրեթէ բոլոր քաղաքները գտնւում են կորոնավիրուսի դեղին գօտում». Զալի
    «Թեհրան նահանգի գրեթէ բոլոր քաղաքները գտնւում են կորոնավիրուսի դեղին գօտում». Զալի

    Թեհրան նահանգում Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավարը նշել է, որ նահանգի գրեթէ բոլոր քաղաքները գտնւում են կորոնավիրուսի դեղին՝ աւելի անվտանգ գօտում, այնուամենայնիւ, անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել համավարակի նոր շտամների վերահսկման ուղղութեամբ:

  • Գազար, որը «սպանում» է COVID-19-ը
    Գազար, որը «սպանում» է COVID-19-ը

    Գազարի Thapsia villosa տեսակը վտանգաւոր է մարդու կեանքի համար, սակայն, ինչպէս պարզել են Նոթինգհեմի համալսարանից հետազօտողները, բուսական հիմքի վրայ հակավիրուսային դեղամիջոց տապիսգարգինը (ՏԳ) լաբորատոր պայմաններում արդիւնաւէտօրէն սպանում է SARS-CoV-2-ի բոլոր տարատեսակները՝ ներառեալ ամենաարագ տարածւող «Դելտա» շտամը:

  • «Թեհրան նահանգն արձանագրել է առանց կարմիր գօտու քաղաքների կարգավիճակ». Զալի
    «Թեհրան նահանգն արձանագրել է առանց կարմիր գօտու քաղաքների կարգավիճակ». Զալի

    Թեհրան նահանգի արեւելեան քաղաքներից բացի, տւեալ նահանգը կորոնավիրուսային հոսպիտալացւածների վիճակագրութեան առումով նւազման միտում է արձանագրել: Այս մասին յայտնել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:

  • ԱՀԿ-ն յայտնել է, թէ ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները
    ԱՀԿ-ն յայտնել է, թէ ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) եւրոպական բիւրօն յայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի հիմնական տարածողները չպատւաստւած մարդիկ են, յայտնում է News.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

  • Հասունացման պարտադրանքը
    Հասունացման պարտադրանքը

    Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկնել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։