Հա

Հասարակական

08/03/2020 - 11:50

Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը

Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը

«alikonline.ir» - Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը:

Մարտի 8-ը կանանց իրաւունքների պաշտպանութեան, իրաւահաւասարութեան միջազգային օրն է:

Իրականում օրւայ հիմքը դրւեց, երբ 1857 թւականի մարտի 8-ին Նիւ Եօրքի տեքստիլագործ կանայք երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

Այնուհետեւ ԱՄՆ Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան կանանց կոչով Նիւ Եօրքում 1908 թւականի մարտի 8-ին կայացաւ ցոյց, կանանց իրաւահաւասարութեան համար։ Այդ օրը աւելի քան 15 հազար կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը եւ տղամարդկանց հետ հաւասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշւեց կանանց՝ ընտրութիւններին մասնակցելու իրաւունք ունենալու պահանջները։

1910 թւականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային համաժողովի ժամանակ գերմանացի յեղափոխական Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի յիշատակ նիւեօրքեան իրադարձութեան:

1977 թւականին ՄԱԿ-ը Մարտի 8-ը հռչակեց Կանանց միջազգային օր:

Լինելով ընկերվարական կուսակցութիւն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մշտապէս հանդէս է եկել կանանց իրաւաունքների պաշտպանութեան եւ իրաւահաւասարութեան դիրքերից: Այդ սկզբունքները յստակ ամրագրւած են ՀՅԴ ծրագրում:

Դեռ աւելին, Դաշնակցութեան հիմնադրման առաջին իսկ օրից կանայք գործուն եւ որոշիչ մասնակցութիւն են ունեցել կուսակցութեան գործունէութեան բոլոր ասպարէզներում: Սօսէ Մայրիկը եղել կին ֆիդայու կերպարի մարմնաւորումը: Ռուբինա Արէշեանն է ձեւաւորել հայ առաջադէմ կնոջ եւ յեղափոխականի կերպարը: Նա ակտիւ մասնակցութիւն է ունեցել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դէմ մահափորձի գործողութեանը:

Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին, երբ աշխարհի` այսօր արդէն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հաւասար ընտրւելու իրաւունք ստանալու համար, Հայաստանի խորհրդարանում 3 կին պատգամաւոր կար. Կատարինէ Զալեան-Մանուկեան, Վարվառա Սահակեան, Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան: Նրանք երեքն էլ ընտրւել էին Դաշնակցութեան ցուցակով:

Դիանա Աբգարն էլ եղել է Հայաստանի Հանրապետութեան դեսպանը ճապոնիայում: Նա աշխարհում առաջին կին դիւանագէտ-դեսպանն է:

Նոյնն է եղել նաեւ սփիւքեան պայմաններում, նոյնն է նաեւ այսօր, երբ կանայք առաւել, քան երբեւէ ակտիւ եւ որոշիչ դերակատարութիւն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում:

Սիրելի կանայք, Alikonline-ի խմբագրական կազմը ջերմօրէն շնորհաւորում է Ձեզ՝ մարտի 8-ի առիթով՝ մաղթելով Ձեզ յաջողութիւն եւ առաջընթաց՝ կեանքի բոլոր ասպարէզներում:

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր մարտի 8-ը
    Շնորհաւոր մարտի 8-ը

    Սիրելի կանայք եւ աղջիկներ, ջերմօրէն շնորհաւորում ենք գարնանային այս գեղեցիկ օրւայ, Կանանց միջազգային տօնի՝ մարտի 8-ի առթիւ, ցանկանալով անսահման գեղեցկութիւն, խոհեմութիւն,  երջանկութիւն անձնական կեանքում ու յաջողութիւններ մասնակգիտական ասպարէզում:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

  • Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միջոցառում նւիրւած մարտի 8-ին
    Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միջոցառում նւիրւած մարտի 8-ին

    Մարտի 8-ին կանանց միջազգային օրւան նւիրւած Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի ղեկավար կազմի եւ անդամների միջոցով ծաղիկներ եւ գեղեցիկ բացիկներ նւիրւեցին Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում, հայկական դպրոցներում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանում, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում եւ թաղամասում անցորդ հայուհիներին։ Երեկոյեան նաեւ գեղեցիկ հիւրասիրութիւն էր նախաձեռնւել միութեան յարկի տակ ներկայ գտնւող հայ կանանց եւ աղջիկների համար։

  • Շնորհաւոր մարտի 8-ը, սիրելի կանայք եւ աղջիկներ
    Շնորհաւոր մարտի 8-ը, սիրելի կանայք եւ աղջիկներ

    Սիրելի կանայք եւ աղջիկներ, ջերմօրէն շնորհաւորում ենք գարնանային այս գեղեցիկ օրւայ, Կանանց միջազգային տօնի՝ մարտի 8-ի առթիւ՝ մաղթելով յարատեւ գեղեցկութիւն, անկոտրում կամք, առողջութիւն, երջանկութիւն անձնական կեանքում ու յաջողութիւններ մասնակգիտական ասպարէզում:

  • «ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կեանքը». ԻՒՆԻՍԵՖ
    «ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կեանքը». ԻՒՆԻՍԵՖ

    ԻՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրէն Քեթրին Ռասըլը տարածել է յայտարարութիւն՝ Կանանց միջազգային օրւայ կապակցութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։