Հա

Հասարակական

09/03/2020 - 10:30

Կորոնավիրուսով վարակում. Ախտանշանները որքա՞ն արագ են ի յայտ գալիս

Հիւանդութիւններից շատերը, այդ թւում կորոնավիրուսային ինֆեկցիան ունեն, այսպէս կոչւած, ինկուբացիոն շրջան՝ վարակման եւ առաջին ախտանշանների ի յայտ գալու միջեւ եղած ժամանակը:

«alikonline.ir» - Հիւանդութիւններից շատերը, այդ թւում կորոնավիրուսային ինֆեկցիան ունեն, այսպէս կոչւած, ինկուբացիոն շրջան՝ վարակման եւ առաջին ախտանշանների ի յայտ գալու միջեւ եղած ժամանակը: COVID-19 ինֆեկցիայի ինկուբացիոն շրջանը առաւել յաճախ կազմում է 1-ից մինչեւ 14 օր, բայց հիւանդութիւնը կարող է արտայայտւել ինչպէս վաղ, այնպէս էլ ուշ: Գրում է News.am-ը:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տւեալներով՝ հիւանդացածների մեծամասնութեան մօտ ախտանշանները յայտնւել են վարակւելուց յետոյ 5-րդ օրը: Սակայն մասնագէտները նշում են, COVID-19-ի ինկուբացիոն շրջանի տեւողութեան գնահատականը կարող է փոխւել նոր գիտական տւեալների յայտնւելուն զուգահեռ:

JAMA ամսագրում հրապարակւած հետազօտութեան համաձայն՝ COVID-19-ի ինկուբացիոն շրջանի տեւողութիւնը կարող է կազմել 24 օր:

Հիմա հաւաստի տեղեկութիւններ չկան այն մասին, թէ մարդիկ արդեօք կարո՞ղ են միւսներին վարակել մինչեւ ախտանշանների յայտնւելը: Որոշ հետազօտութիւններ ցոյց են տալիս նման հնարաւորութիւնը, այլ մասնագէտներ պնդում են, որ եթէ մարդը չի փռշտում եւ չի հազում, նա գործնականում վարակիչ չէ:

Միաժամանակ, եզակի դէպքերում վարակւած մարդկանց մօտ ախտանշանները ընդհանրապէս կարող են չյայտնւել: Օրինակ՝ Diamond Princess զբօսանաւում 705 պացիենտներից 392-ի մօտ հիւանդութեան ընթացքն առանց ախտանշանների էր: Բայց, ինչպէս պնդում են մասնագէտները, դրանք դեռ կարող են յայտնւել աւելի ուշ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։