Հա

Հասարակական

09/03/2020 - 10:40

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացութեան թւով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացութեան թւով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տւեալներից հետեւում է, որ վիրուսից երկրում մահանում է իւրանքանչիւր քսաներորդ վարակակիրը:

«alikonline.ir» - Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացութեան թւով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տւեալներից հետեւում է, որ վիրուսից երկրում մահանում է իւրանքանչիւր քսաներորդ վարակակիրը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Ռիա Նովստի գործակալութիւնը:

Կիրակի Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիւը կտրուկ աւելացել է եւ հասել 366-ի (7.3 հազար վարակակիրների 4,96%-ը):

Երկրորդ տեղում է յայտնւել ԱՄՆ-ն` 472 վարակման դէպքով, որից մահացել է 19 մարդ (4.03%): Մահացութեան թւով երրորդ տեղում է գտնւում Չինաստանը (3.83%), չորրորդ տեղում` Իրանը (2.96%):

Վարակւածների բաժնային ցուցանիշով առաջին տեղում է Հարաւային Կորէան, որտեղ իւրաքանչիւր 1 միլիոն բնակչի շրջանում հաստատւել է վարակման 142.1 դէպք: Երկրորդ տեղում է յայտնւել Իտալիան (121.9 մարդ), երրորդում` Իրանը (80.9), որին յաջորդում է Չինաստանը (58.3):

Վարակւածների բաժնային ցուցանիշով եւրոպական երկրների մեծ մասը նոյն մակարդակին է գտնւում: Եօթերորդ տեղում է Շւեդիան (20.0), այնուհետեւ յաջորդում են Բելգիան (17.5), Հոլանդիան (15.4), Ֆրանսիան (14.3), Իսպանիան (13.1), Գերմանիան (12.3), Աւստրիան (11.8), Մեծ Բրիտանիան (4.1):

Ճապոնիայում վարակման դէպքերը մէկ միլիոն բնակչի շրջանում կազմում է 3.9, ԱՄՆ-ում` 1.4:

Չինաստանի իշխանութիւններն անյայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը տեղեակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկւել է 11 մլն. բնակչութիւն ունեցող Ուհան քաղաքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։