Հա

Հասարակական

09/03/2020 - 12:00

Ինչպէ՞ս չվարակւել COVID-19 կորոնավիրուսով. 4 կարեւոր խորհուրդ

COVID-19 կորոնավիրուսը փոխանցւում է օդակաթիլային ճանապարհով. երբ վարակւած մարդը փռշտում է կամ հազում, լորձի եւ թքի մասնիկները, որոնք կան վիրուսում, յայտնւում են օդի մէջ, այնուհետեւ՝ տարբեր մակերեւոյթների վրայ: Երբ մարդը դիպչում է աղտոտւած մակերեսին, վիրուսը մնում է նրա ձեռքերի վրայ, իսկ երբ դիպչում է աչքերին, շուրթերին կամ քթին, վիրուսը յայտնւում է նրա օրգանիզմում:

«alikonline.ir» - COVID-19 կորոնավիրուսը փոխանցւում է օդակաթիլային ճանապարհով. երբ վարակւած մարդը փռշտում է կամ հազում, լորձի եւ թքի մասնիկները, որոնք կան վիրուսում, յայտնւում են օդի մէջ, այնուհետեւ՝ տարբեր մակերեւոյթների վրայ: Երբ մարդը դիպչում է աղտոտւած մակերեսին, վիրուսը մնում է նրա ձեռքերի վրայ, իսկ երբ դիպչում է աչքերին, շուրթերին կամ քթին, վիրուսը յայտնւում է նրա օրգանիզմում:

Այդկերպ կորոնավիրուսով վարակւելու գլխաւոր վտանգը դէմքին դիպչելն է: New York Times-ը կիսւել է խորհուրդներով, թէ ինչպէս կարելի է հնարաւորինս հազւադէպ դիպչել դէմքին: Գրում է News.am-ը:

«Այդ սովորութիւնը կարելի է հեշտութեամբ յաղթահարել, քանի որ մենք բոլորս դա անում ենք, եւ յաճախ անգամ անգիտակցաբար»,- New York Times-ին ասել է Նիւ Եօրքի համալսարանի դոցենտ, բժիշկ Վանեսա Ռաբէն:

 

Ձեզ հետ անձեռոցիկներ ունեցէք

Եթէ շատ էք ցանկանում քորել դէմքը, քիթը կամ ուղղել ակնոցը, դա կարելի է անել մատով կամ անձեռոցիկի միջոցով: Անձեռոցիկը նաեւ կարող է անհրաժեշտ լինել, եթէ ցանկանաք փռշտալ կամ հազալ, այդ պատճառով խորհուրդ է տրւում մշտապէս ունենալ այն պայուսակում կամ գրպանում:

 

Բացայայտէք թրիգերները

Մասնագէտները նաեւ խորհուրդ են տալիս օրւայ ընթացքում դադարներ տալ կոմպուլսիւ վարքագիծը հասկանալու համար: Եթէ դուք հասկանաք, թէ երբ եւ ինչու էք դիպչում դէմքին, հնարաւոր կը լինի լուծել այդ խնդիրը: Օրինակ, եթէ դուք տրորում էք աչքերը, քանի որ դրանք չորացել են, կարելի է օգտագործել խոնաւեցնող կաթիլներ: Եթէ դուք սիրում էք գլուխը յենել ձեռքին կամ ուղղել մազերը, ապա իմացէք այդ մասին:

Ստենֆորդի բժշկական կենտրոնի պրոֆեսոր, մաշկաբան Ջասթին Կոն առաջարկում է հիւանդներին, որոնք կրում են կոնտակտային լինզաներ, մտածել ակնոց կրելու մասին աչքերն աւելի քիչ տրորելու համար: «Չնայած դիմակներն այնքան էլ արդիւնաւէտ չեն վիրուսի փոխանցումը կանխարգելելու հարցում՝ նրանք կարող են բաւականին օգտակար լինել որպէս ֆիզիկական արգելք քթին կամ բերանին դիպչելու դէմ»,- ասում է նա:

 

Ձեռքերն ինչ-որ բանով զբաղեցրէք

Եթէ դուք նեարդայնանում էք, ձեռքերը կարելի է զբաղեցնել ստրեսի դէմ գնդակով կամ ինչ-որ ուրիշ իրով ձեռքերով դէմքին չդիպչելու համար: Այդ իրը, բնականաբար, պէտք է պարբերաբար մաքրել կամ մշակել հականեխիչ նիւթով:

Ախտայայտիչ բոյրով օճառի կամ լոսեոնի օգտագործումը նոյնպէս կարող է օգնել, համարում է Հիւսիս-արեւմտեան բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Զաչ Սիքորը: Երբ դուք ձեռքերը մօտեցնէք դէմքին, հոտը կարող է օգնել գիտակցել դա:

 

Թուլացէք

Եւ վերջում՝ փորձէք թուլանալ, չէ որ ստրեսն ամէն ինչ բարդացնում է, ինչպէս նաեւ նւազեցնում վարակների դէմ պայքարելու օրգանիզմի ունակութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։